Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վաճառվող ձայնապնակի վրա պահպանվում են մարդասպանի մատնահետքերը

07.17.2017

Լիվերպուլյան «Beatles» համույթի անդամ Ջոն Լենոնի «Double Fantasy» ձայնապնակը, որի վրա նա թողել է իր վրա կրակած Մարկ Չեպմանի համար ինքնագիր, համացանցային «Moments in Time» կայքում դրվել է վաճառքի 1,5 մլն դոլար արժեքով: Այդ մասին տեղեկացնում է «foxnews.com»-ը:

Լենոնն իր ինքնագիրը ձայնապնակի վրա թողել է սպանվելուց 5 ժամ առաջ:

Ձայնապնակը երգչի եղերական մահից հետո դարձել է նրա սպանության փաստական ապացույցներից մեկը: Հավաստիացվում է, որ դրա վրա պահպանվում են մարդասպան Չեպմանի մատնահետքերը:

Այն պարբերաբար դրվում է վաճառքի: Այսպես, 1998թ.-ին այն վաճառվել է 150 հազար դոլարով, 2010թ.-ին՝ 850 հազար դոլարով: Ձայնապնակի այսօրվա վաճառքն իրականացնողի անունը չի հրապարակվում:

1980 թ.-ի դեկտեմբերին Չեպմանը թիկունքից 5 անգամ կրակեց Լենոնի վրա, այն պահին, երբ նա իր կնոջ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր «Hit Factory» ձայնագրության ստուդիայից: Հանցագործը թաքնվելու փորձ անգամ չի արել:
    Դիտվել է 284 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191