Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ծերունին և ծովը»՝ չեխովյան փառատոնի վերջին ակորդ

07.19.2017

Մոսկվայում ընթացքի մեջ գտնվող թատրոնի չեխովյան միջազգային փառատոնը այսօրվանից մտնում է եզրափակիչ շրջան՝ հանդիսատեսին ներկայացնելով լեգենդար ռեժիսոր Անատոլի Վասիլևի «Ծերունին և ծովը» բեմադրությունը՝ ըստ ամերիկացի գրող Էռնստ Հեմինգուեյի նույնանուն հայտնի ստեղծագործության:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այսօր և վաղը՝ հուլիսի 20-ին, Վախթանգովի անվան թատրոնում կկայանա ներկայացման համաշխարհային պրեմիերան:

Վասիլևն իր այս աշխատանքը նվիրում է ռուսաստանցի մեկ այլ հայտնի թատերական ռեժիսորի՝ Յուրի Լյուբիմովի հիշատակին, որի 100-ամյակը նշվում է այս տարի:

«Ինչ ենք մենք ցանկանում. Ալլա Դեմիդովան, Վլադիմիր Մարտինովը և ես, նաև նկարիչների և տեխնիկների թիմը, չեխովյան փառատոնի հովանոցի ներքո: Ցանկանում ենք երախտագիտություն: Ցանկիանում ենք հիշողություն: Ցանկանում ենք սեր: Բողոքի այդ մեծ արարչի նկատմամբ՝ ռեծիսոր Յուրի Լյուբիմովի նկատմամբ: Եվ ոչ մի դավաճանություն, և ոչ մի դժգոհություն: Նրա անվան համար, 100-ամյա հոբելյանի տարում, մենք բոլորս հավաքվեցինք միասին, որպեսզի հանդիսատեսին ներկայացնենք «Ծերունին և ծովը» ներկայացումը»,- իր կատարած աշխատանքի մոտիվացիան այսպես է ներկայացրել է Վասիլևը:

Հենց Լյուբիմովն է, որ 1980թ.-ին Անատոլի Վասիլևին հրավիրել է իր հիմնած Տագանկայի թատրոն, որտեղ էլ նա բեմադրեց թատերական հասարակության վրա ցնցող ազդեցություն թողած «Սերսո» ներկայացումը՝ ըստ Վիկտոր Սլավկինի պիեսի:

Մեծն Ալլա Դեմիդովան, սկսած 1960-ականների վերջերից, խաղացել է Լյուբիմովի բոլոր բեմադրությունների գլխավոր կերպարները: Նա մեկնաբանել է թատրոնում իր գոյատևման սկզբունքը հետևյալ խոսքերով. « Ձգտել աշխատել ծավալային, դերասանորեն արդարացնելով Լյուբիմովի յուրաքանչյուր ռեժիսորական կառուցվածքը»:

Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը 2017թ.-ին բոլորում է իր 25-ամյակը: Այս անգամ միջոցառմանը մասնակցել են 15 երկրներ, որոնք հանդիսատեսին են ներկայացրել տարբեր ժանրերի 22 բեմադրություն:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3
Այս թեմայով այլ հղումներ-4
Այս թեմայով այլ հղումներ-5

    Դիտվել է 857 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ