Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիրտուալ տիրույթներից տեղափոխվել են Նյու-Յորքի հայտնի բեմահարթակ

07.20.2017


Այսօր, հուլիսի 20-ին, Նյու-Յորք Սիթի բալետի դահլիճում, Լինքոլն-Կենտրոնի փառատոնի շրջանակներում, աշխարհի առավել հայտնի երեք պարային խմբեր համատեղված ուժերով կնշեն Ջորջ Բալանչինի «Զարդեր» բալետի 50-ամյակը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Զմրուխտներ», «Սուտակներ», «Ադամանդներ՝ թատերախմբերից յուրաքանչյուրը բալետում ունի իր դերը: Թանկարժեք քարերը, որոնցով անվանակոչվել է ներկայացման մասերից յուրաքանչյուրը , ընդունված է համարել Ջորջ Բալանչինի կյանքի փուլերի խորհրդանշաններ:

«Ես կարծում եմ գլխավոր իրադարձությունը Բալանչինն է: Ես դժվարանում եմ ասել, թե էլ ում անունով կարելի էր մեկ հարկի տակ հավաքել այսպիսի հայտնի ընկերությունների»,- նշել է Ռուսաստանի Մեծ թատրոնի բալետային խմբի ղեկավար Մախար Վազիևը:

Ռուս արտիստներին բաժին է հասել «Ադամանդ» անունը: Նրանք Պյոտր Չայկովսկու երաժշտության ուղեկցությամբ հանդես կգան որպես կայսերական ռուսական բալետի խորհրդանիշ: Ֆրանսիական խումբը «Զմրուխտն» է, որը հանդես կգա Գաբրիել Ֆորեի երաժշտության ուղեկցությամբ: Իսկ «Սուտակը» կներկայացնեն ամերիկացի պարողները՝ Ստրավինսկու մեղեդիների ներքո:

«Սա անհավանական է, պարել միասին՝ կիսելով ընդհանուր ժառանգությունը:»,- ասել է Փարիզի օպերայի բալետային խմբի ղեկավար Օրելի Դյուպոնը:

Ըստ նրա , «Facebook»-ի, «Instagram»-ի և համանման այլ վիրտուալ տիրույթների ժամանակաշրջանում, պարողները ընկերանում են սոցիալական ցանցերում, ապա՝ դուրս են գալիս նույն բեմ, դառնում են գործընկերներ գալա-համերգներում...

Այս բալետայի հրավառությունը մեկնարկելով այսօր, կշարունակվի մինչև կիրակի: կցուցադրվի 5 ներկայացում:

Ավելացնենք, որ համաշխարհային հաբավ վայելող երեք բալետային խմբերի համատեղ ելույթը փոխհամաձայնեցնելու և աշխատանքային գրաֆիկը կազմելու համար պահանջվել է գրեթե 4 տարի:
    Դիտվել է 63 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ