Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Apple»-ի հիմնադիր Սթիվ Ջոբսն օպերայի հերոս

07.21.2017


ԱՄՆ-ի Նյու-Մեքսիկո նահանգի «Santa Fe» օպերային թատրոնում, առաջիկա հանգստյան օրերին հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի ժամանակակից բարձր տեխնոլոգիաների մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ «Apple» ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսին նվիրված «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» («The Revolution of Steve Jobs») նոր ներկայացումը: Այդ մասին «deepapple.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Օպերան անդրադառնում է ոչ թե այն տեխնոլոգիական մեծագույն նվաճումներին, որոնցով աշխարհը փոխեց Ջոբսը, այլ մարդկային հոգուն: Թատրոնի տնօրեն Չարլզ Մքքեյի ասելով « դա կլինի ոչ թե պարզապես տեխնոլոգիաների մասին օպերա, այլ մարդկային հարաբերությունների, թուլությունների մասին պատմություն, այն մասին, թե որքան բարդ մարդ է եղել Սթիվ Ջոբսը»: Տնօրենը վստահ է, որ Ջոբսի կերպարը կարող է գրավել երիտասարդ լսարանի ուշադրությունը: Ըստ Մքքեյի «Apple»-ի հիմնադիրը միաժամանակ և հերոսական և ողբերգական կերպար էր:

«Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» օպերան ստեղծվել է Սիեթլ և Սան-Ֆրանցիսկո քաղաքների թատրոնների համագործակցությամբ: Այն անդրադառնում է տեխնոլոգիական մշակույթի զարգացման պատմությանը: Հատկապես մեծ ուշադրություն է հատկացվել դեկորներին և հագուստներին: Նկարիչները հիմնականում ներշնչվել են «Apple» ընկերության էլեգանտ ոճով:

Օպերայի երաժշտությամբ զբաղվել է կոմպոզիտոր և դիջեյ Մեյսոն Բեյթսը: Նա միացրել է կենդանի նվագախումբը և էլեկտրոնիկան: Հաջող պրեմիերայից հետո ենթադրվում է, որ թատերախումբը կմեկնի համաշխարհային շրջագայության:

Ավելացնենք, որ ստեղծագործական խումբը այս բեմադրության վրա աշխատել է ավելի քան երկու տարի:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3
Այս թեմայով այլ հղումներ-4
Այս թեմայով այլ հղումներ-5

    Դիտվել է 845 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ