Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երվանդ Ենգիբարյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա այսօր

10.24.2013

Այսօր` հոկտեմբերի 24-ին, ժամը 18:00-ին, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա դերասան Երվանդ Ենգիբարյանի քաղաքացիական հոգեհանգիստը: Իսկ հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին հանգուցյալի մարմինը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում: Այդ մասին հաղորդել են թատրոնի վարչական մասից:

Հիշեցնենք, որ Երվանդ Ենգիբարյանը զոհվել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Երվանդ Ենգիբարյանը 1998թ-ից աշխատում էր Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Նա ավարտել է այդ թատրոնին կից դերասանական ստուդիան, ինչպես նաև` Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:

Նրա ստեղծած կերպարներից են` Ատոմը («Ընկած բերդի իշխանուհին»), Գլումովը («Իմաստունն էլ, երբեմն լինում է միամիտ»), Չացկին («Խելքից պատուհաս»), Խլեստակովը («Ռեւիզոր»), Ժանը («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկովը («Համադասարանցիները»), Կոտեն («Խանումա»), Ժորժը («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին»), և ուրիշներ:

Ե. Ենգիբարյանը հանջողությամբ հանդես է եկել նաև որպես բեմադրող ռեժիսոր: 2009թ.-ին նրա ղեկավարությամբ բեմ է բարձրացվել Ա. Մարդանի «Վիճաբանություն առանց ընդմիջման» ներկայացումը: Դրանից հետո` 2012 թ.-ին, Ենգիբարյանն իրականացրեց նաև Ա. Յախոնտովի «Սեր կմախքի հետ» և 2013թ. Ն.Սայմոնի «Հրավիրված բանկետ» պիեսների բեմադրությունները:

Նա դասավանդել է թատրոնին կից ստուդիայում, նկարահանվել կինոյում և հեռուստասերիալներում, երկու անգամ արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

    Դիտվել է 542 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ