Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փոխվարչապետի երգը «Լենկա-ենկայի» մասին

07.26.2017

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հանրայնացրել է իր հորինած բառերով և Անդրեյ Կտիտարովի երաժշտությամբ «Լենկա-ենկա» երգը: Այն այժմ զետեղված է «youtube» հոսթինգում և մատչելի է բոլոր օգտատերերին:

Ասենք, որ տեսակլիպը պատրաստել է «RT» («Ռուսաստանն այսօր») հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dp.ru»-ին:

Ռոգոզինը խոստովանել է, որ երգի բառերը գրել է ինքնաթիռում՝ Բայկանուրի տիեզերակայան թռչելիս: Նա նշել է, որ դա մի սիրո տխուր պատմություն է, որտեղ կան նաև այսպիսի տողեր. «Լենկա-ենկա, մերկացած ծնկներ, մերկացած ծնկներ, և մեկ, և երկու....»

Տեսանյութեր

Դիտվել է 325 անգամ