Ճանապարհորդել մարդկության բնույթի միջով07.27.2017
Իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ցուցադրանքի մի հատվածը համաշխարհային շրջագայության կհանի Աուշվից-Բիրկենաուի հիշողության թանգարանը: Շարժական ցուցահանդեսի կազմակերպիչները ասել են, որ ցանկանում են այն ցուցադրել նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարող այցելել Լեհաստանում գտնվող թանգարան և ծանոթանալ Հոլոքոսթի սարսափներին, որոնք տեղի են ունեցել 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «auschwitz.org»-ին:
Օսվենցիմի ցուցանմուշները կներկայացվեն եվրոպական և ամերիկյան 14 քաղաքներում: Շարժական ցուցահանդեսն ընդգրկում է 600 ցուցանմուշ, այդ թվում բեռնատար վագոն, որի մեջ նացիստները գերիներին տեղափոխում էին համակենտրոնացման և մահվան ճամբարներ:
Ցուցանմուշների մեջ տեղ են գտել ոչ միայն Օսվենցիմի կալանավորների անձնական իրերը, այլև ճամբարի ղեկավարներին և SS-ի սպաներին պատկանող առարկաներ:
«Աշխարհն այսօր շարժվում է կասկածահարույց ուղղություններով: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ավելի ու ավելի հուսալ մեր հիշողության աներեր հիմքերին: Աուշվիցը և Հոլոքոսթի ողբերգությունն այդ հիմքերի բաղկացուցիչներն են, որոնք չի կարելի շրջանցել նոր աշխարհը կառուցելիս»,- ասել է թանգարանի տնօրեն Պետր Ցիվինսկին:
Նրա ասելով, ոչինչ չի կարող համեմատվել 20-րդ դարի այդ սարսափելի հանցագործության հետ, սական շարժական ցուցահանդեսը, որը կդիտեն տարբեր երկրներում բնակվող մարդիկ, կարող է կանխել, որ աշխարհի ապագան կառուցվի այլատյացության, ռասիզմի, հակասեմիթիզմի և ատելության վրա:
«Ցուցահանդեսը կառաջարկի ճանապարհորդել մարդկության բնույթի միջով: Աուշվիցը, որպես հանցագործության վայր և Աուշվիցը որպես բարբարոսության անսահման դրսևորման խորհրդանիշ»,- նշել է այս նախագծի ղեկավար Լուիս Ֆերրեյրոն:
Ցուցահանդեսի Ճանապարհորդութունը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում հնարավոր է դարձել շնորհիվ Հոլոքոսթի զոհերի համաշխարհային կենտրոնի մասնակցության, ԱՄՆ-ի Հոլոքոսթի թանգարանի և էլի մի շարք համնման եվրոպական և ամերիկյան կազմակերպությունների:
Այս նախգիծն իրականացնելու համար պահանջվել է 1,5 մլն դոլար: