Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռաֆայել Հակոբյանց. «Նրանց անունը ոչ մի ձևով չի հավերժացվում»

10.24.2013


Հայկական մամուլը թատրոնի մասին - « Ժամանակն է, որ Հայաստանում անցկացվի Գոհար Գասպարյանի անվան միջազգային մրցույթ: Տխուր է, նաև՝ ամոթ, որ Երևանում չկա հատկապես այս երգչուհու թանգարանը, նրա անունով փողոց և այլն: Կա ընդամենը մի հուշատախտակ կոնսերվատորիայի այն դասարանին, որտեղ պարապել է աշխարհահռչակ երգչուհին»,- «aravot.am»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցը:

Նա նաև նշել է, որ թեև վերջերս լրացան հայ երգարվեստի երախտավորներ Նար Հովհաննիսյանի, Ավագ Պետրոսյանի հարյուրամյակները, սակայն «… նրանց անունը ոչ մի ձևով չի հավերժացվում»:

Ի դեպ, այս հարցազրույցի համար առիթ է ծառայել այն հանգամանքը, որ հայկական վոկալի բարի ավանդներն այսօր էլ հաջողությամբ շարունակվում են:

Բանն այն է, որ Վլադիկավկազում վերջերս կայացավ աշխարհահռչակ օպերային բարիտոն Պավել Լիսիցյանի անվան երիտասարդ օպերային երգիչների երկրորդ միջազգային մրցույթը, որտեղ համապատասխան դափնիների արժանացան նաև Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Գուրգեն Բավեյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս) և Արման Նիկոլյանը (տենոր):

    Դիտվել է 1159 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ