Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորությունից զրկված

07.28.2017


Նյու-Յորքի խոշորագուն Լինկոլն մշակութային կենտրոնում այս օրերին ընթացող թատերական փառատոնի ծրագրում ներառված է նաև պատերազմական հյուծող միջավայրում իր ինքնությունը պահող սիրիական թատրոնի նորագույն դրսևորումներից մեկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Սիրիացի արտիստները ցուցադրել են «Քանի դեռ ես սպասում էի» ներկայացումը, որը ստեղծվել է դրամատուրգ Մոհամմեդ Ալ Աթթարի և ռեժիսոր Օմար Աբուսահադի համագործակցության արդյունքում, որոնց աշխատանքներին ծանոթ են նաև Եվրոպայի և Ասիայի շատ հարթակներում:

Հենվելով դամասկոսյան միջին վիճակագրական ընտանիքի մասին իրական պատմության վրա, ներկայացման հեղինակները առաջարկում են ծանոթանալ իրենց երկրի դիմանկարին, որը հայտնվել է «մոխրագույն գոտում»՝ հույսի և հուսահատության միջև:

Պիեսի սյուժեն անդրադառնում է 2015 - 2016 թ.-երի միջև ընկած ժամանակաշրջանին: Գործողությունները տեղի են ունենում հիվանդանոցում: Գլխավոր հերոսը՝ Թաիմն է, որին գազանաբար ծեծի են ենթարկել հսկիչ անցակետերից մեկում: Նա կոմայի մեջ է: Ներկայացման իրադարձությունների մասնակիցները գլխավոր հերոսի ընտանիքի անդամներն ու բարեկամներն են: Իսկ ինքը երբեմն տեսադաշտում է հայտնվում որպես իրադարձությունների դիտորդ ու մեկնաբան:

Պիեսի հերոսները 6-ն են, որոնք փորձում են գտնել մի հարցի պատասխան. «Ինչ է կատարվել իրենց մերձավորի հետ և կարթնանա՞ երբևէ, թե՝ ոչ»: Նրանք ցանկանում են նաև ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչպես իրենց վառ ու ժամանակակից քաղաքը վերածվեց սարսափի ու դաժանության միջավայրի: Իսկ կոմայի մեջ ընկած Թաիմը արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորությունից զրկված, ստիպված միայն հետևելով և մեկնաբանելով ի հայտ է բերում հին գաղտնիքներ:

Նյու-յորքյան փառատոնում այս ներկայացումը սիրիացի դերասանները խաղում են իրենց մայրենի արաբերենով: Բայց նույնիսկ առանց սպիտակ եկրանին երևացող սուբտիտրերի անգլերեն թարգմանության էլ, հանդիսատեսի համար հասկանալի է, որ այստեղ մարդկային կերպավորման միջոցով ներկայացվում է Սիրիայում տիրող անմխիթար վիճակը:
    Դիտվել է 793 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ