Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքից հեռացել է լեգենդար դերասանուհի Ժաննա Մորոն

07.31.2017


Հուլիսի 31-ի առավոտյան Ֆրանսիական կինոյի «նոր ալիքի» լեգենդար դերասանուհի Ժաննա Մորոն մահացած հայտնաբերվել է Փարիզի իր բնակարանում : Այդ մասին «closermag.fr»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

89-ամյա արտիստուհու մահը հաստատել է նաև նրա բնակության վայրի՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանի ղեկավար Ժաննա դ՝Օստերը:

Մահվան պատճառը չի հրապարակվել:

Ժաննա Մորոյի մահվան կապակցությամբ նրա հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը: «Հանրապետության նախագահը և իր կինն անկեղծ ցավակցություն են հայտնում նրա ընտանիքին, նրա բարեկամներին և կինոյի, թատրոնի և հեռուստատեսության աշխարհին»,- իր ցավակցական խոսքում նշել է նախագահ Մաքրոնը :

Ժաննա Մորոն ծնվել է 1928թ.-ի հունվարի 23-ին, Փարիզում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1947թ.-ին Ավինյոնի հայտնի թատերական փառատոնում: Նույն տարում էլ նա ընդունվել է Փարիզի հնագույն թատերախումբ՝ Քոմեդի Ֆրասեզ: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր և պատմական թատրոնի ամենաերիտասարդ անդամն էր: Մի քանի տարի անց Մորոն որոշեց հեռանալ Քոմեդի Ֆրասեզից և 1949թ.-ին իր առաջին քայլը կատարեց կինեմատոգրաֆիայի ոլորտում՝ նկարահանվելով «Վերջին սերը» ֆիլմում:

Ժաննա Մորոյին մեծ հռչակ բերեցին «Կառփնարան տանող վերելակ» (1957թ.), «Տարփածոները» (1958թ.) կինոնկարները, որոնցից հետո նա դարձավ ֆրանսիացի և եվրոպացի ամենապահանջարկված դերասանուհիներից մեկը: Նա նկարահանվել է կինոյի այնպիսի լեգենդար ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Միքելանջելո Անտոնիոնին, Լուիս Բունյուելը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ֆրանսուա Օզոն:
    Դիտվել է 923 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ