Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ թույլատրում ենք, որ երազանքները կատարվեն

08.01.2017

Նոր թատերաշրջանի բացումից և իր հանդիսատեսին նոր ներկայացում ցուցադրելուց դեռ մի քանի ամիս առաջ Մոսկվայի «Գոգոլ կենտրոն»-ը սկսել է անոնսավորել «Մոտակա քաղաքը» ներկայացումը, որը կենտրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը բեմադրել է Լատվիայի ազգային թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Այն ընգրկվել է «Տերիտորիա» թատերական միջազգային 12-րդ փառատոնում և հոկտեմբերի 24 և 25-ին կներկայացվի մոսկվացի հանդիսատեսներին:

Սերեբրեննիկովը այս բեմադրությունն ստեղծել է դրամատուրգ Մարյուս Իվաշկյավիչուսի համագործակցությամբ: «Ժամանակակից թատրոնի այս երկու աստղերի համագործակցությունը գերազանցել է բոլոր սպասումները»,- արձանագրել է «Գոգոլ կենտրոնի» պաշտոնական կայքը:

«Մոտակա քաղաքը» աբսուրդ կատակերգություն է, որտեղ գլխավոր հերոսները ամուսիններ Իվոն և Աննիկեն են: Նրանք սիրում են իրար, սակայն ընտանեկան կյանքի սարդոստայնը, աշխատանքը և երեք երեխաները պահանջում են իրենցը: Այնպես որ ամեն շաբաթավերջին Իվոն անհետանում է տնից, որպեսզի ժամանակ անցկացնի բարեկամների հետ և իր կյանքին նայի կողքից՝ մոտիկ քաղաքից: Ի վերջո, Աննիկեին դա համբերությունից հանում է, և նա նույնպես գնում է ուրիշ քաղաք, որպեսզի իմանա, թե ուր է այդքան հաճախ հեռանում ամուսինը և ինչ է նա այդքան համառորեն փնտրում: Եվ այդ ժամանակ զույգի կյանքը ամբողջովին շրջվում է...

Սերեբրեննիկով- Իվաշկյավիչուսի ներկայացումը այն մասին է, թե ինչ է լինում, երբ մենք թույլատրում ենք մեր ամենագաղտնի երազանքներին դուրս գալ մակերես, նաև այն մասին, թե ինչ է լինում, երբ մենք թույլատրում ենք, որ այդ երազանքները կատարվեն:
    Դիտվել է 62 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ