Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եկեղեցին աղոթում է ընդդեմ «Մաթիլդայի»

08.01.2017


Օգոստոսի 1-ին, հենց այս պահին, Մոսկվայի կենտրոնում, Քրիստոսի համբարձման եկեղեցում հարյուրավոր հավատացյալներ կանգնած աղոթք են հղում առ աստված, ընդդեմ Սանկտ-Պետերբուրգցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի նկարահանած «Մաթիլդա» ֆիլմի և հանուն հավատի,հայրենիքի, ժողովրդի և ցարի:

Այդ ֆիլմը դեռ չի հանվել վարձույթի շուկա և չի ցուցադրվել լայն հանրությանը, բայց բողոքի ալիք է բարձրացրել Ռուսաստանի ապագա ցար Նիկոլայ 2-ի և բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրո մասին իր պատումով:

Կանգնած աղոթքին մասնակցում են նաև Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ և բարձրաստիճան հոգևորականներ:

Եկեղեցու կողմից անցկացվող ակցիան հեռաձակում է «Դոժդ» հեռուստաալիքը, որի թղթակցի տեղեկացմամբ ֆիլմի մասին խոսելով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել «Մաթիլդայի» ռեժիսորի պաշտպանությամբ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 686 անգամ