Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թանգարանը բացվել է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շնորհիվ

08.02.2017


Դամասկոսի ազգային թանգարանը կրկին բացել է իր դռներն այցելուների առաջ: Պատերազմի պատճառով այն մի քանի տարի փակ էր և չէր գործում: Աշխատակիցներն անհանգստանում էին, որ այնտեղից հնարավոր է գողանային պատմական և մշակութային արժեքներ ու ցուցանմուշներ, որոնցից շատերը թաքցվել էին ստորգետնյա ամրացված պահոցներում:

Թանգարանի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել լարման գոտին քաղաքի Արևելյան շրջաններում թուլացնելու և կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շնորհիվ:

Առաջիկայում թանգարանում կբացվի մեծ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Սիրիայի այլ քաղաքներից բերված արժեքավոր ցուցանմուշներ:
    Դիտվել է 371 անգամ