Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օլեգ Տոբակովի երեք ճայերը

10.24.2013

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում մեծարել են բեմի վետերաններին` նրանց, ում կարելի է անվանել «թատրոնի կենդանի» պատմություն:

Ի դեպ, պատմության նշանի տակ է անցնելու թատրոնի ընթացիկ ողջ թատերաշրջանը` ավարտվում է Ստանիսլավսկու ծննդյան 150-ամյա տարելիցի թվականը, լրանում է թատրոնի 115 տարին, մշակութային օջախի դպրոց-ստուդիայի հիմնադրման 70-ամյակը և, վերջապես, լրանում է 30 տարին, ինչ այս թատերախմբին անդամագրվեց այսօրվա գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ թատրոնի 42 աշխատակիցներ պարգևատրվել են ոսկե կամ արծաթե ճայերի պատկերներ կրող կրծքանշաններով, մատանիներով կամ անվանական նվերներով:

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնին անդամագրվելու խորհրդանշանը մտահղացել է Չեխովը: Այն ավանդաբար տրվում է հատուկ առիթներով: Այդ առումով ճայերի հարուստ «ավարի» է արժանացել Օլեգ Տաբակովը: Մինչև մշակութային օջախի 115-ամյակի առիթով ստացած այս ոսկե ճայը, նա դրանցից արդեն երկու հատ ուներ:
    Դիտվել է 480 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ