Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացման երևելիների կոշիկները ձեռքի աշխատանք են, ճարմանդները՝ ոսկեջրած

08.04.2017


Օրերս Մոսկվայում ,Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը ներկայացրել է թատերաշրջանի վերջին պրեմիերան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Կամենկովիչը հանդիսատեսին ցուցադրել է մանկությունից իր համար հետաքրքրական դարձած այն աշխարհը, որտեղ խիզախությունը, հավատարմությունը և թատրոնը համատեղ ձևավորում են զարմանալի և ձգող աշխարհ: Խոսքն այս անգամ Թեոֆիլ Գոթիեի «Կապիտան Ֆրակաս» ստեղծագործության մասին է, որը որպես բեմադրություն Ռուսաստանում ցուցադրվում է առաջին անգամ: Այդ մասին «iz.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ինչպես խոստովանել է ռեժիսորը, Ֆրակասը եղել է իր մանկության սիրելի հերոսներից մեկը, անշուշտ, երեք հրացանակիրներից հետո: Սակայն Գոթիեի վեպում, ըստ նրա, կա մի շատ կարևոր առավելություն Դյումայի գործի համեմատությամբ: «Ֆրակասում» կա շրջիկ թատերախումբ: Իսկ դա նշանակում է, որ վեպը բարձրացնում է նաև թատրոնի մասին թեմա, որը չկա Դյումայի մոտ:

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Լյուդովիկոս 13-րդի ժամանակաշրջանում, երբ կյանքի գլխավոր թեմաներից մեկը պալատական ինտրիգներն ու մենամարտերն էին:

Բարոն Օգասթեն դե Սիղոնյակը մի գեղեցիկ երիտասարդ է: Սակայն բարձիթողի արված դղյակից և հավատարիմ սպասավորից բացի, նա այլևս ոչինչ չունի: Այս հերոսի կյանքը կտրուկ փոխվում է, երբ ճանապարհին հանդիպում է շրջիկ արտիստների խմբին: Այժմ նա բարոն չէ, այլ դերասան, կապիտան Ֆրակասը:

Ասենք, որ այս ներկայացման մեջ ռեժիսորը ներգրավել է իրենց թատրոնում վարպետության դասեր անցնող մեծաթիվ ստաժորների:

Հետաքրքիր լուծումներ են կատարվել նաև սցենոգրաֆիայի մեջ: Իրադարձությունները և գործողություններ շատ արագ են հաջորդում միմյանց: Այդ խնդիրը լուծվել է տարբեր մակարդակներում տեղադրված երեք քայլուղիների միջոցով, որոնց վրայով էլ բեմ են բերվում պայմանական դեկորացիաները:

Հետաքրքիր են նաև հագուստներ, որոնք երևելիների համար կարված են թավիշից, կաշվից: Կոշիկները ձեռքի աշխատանք են, ճարմանդները՝ ոսկեջրած և ձեռագործված: Իսկ թափառական դերասանները կրում են զարմանալի հնոտիներ, որոնք պատրաստվել են թանկարժեք, բայց տարբեր կտորների թափոններից:
    Դիտվել է 63 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ