Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստը պետք է հեռացներ ատամները և տեղադրեր իմպլանտ

08.04.2017

Պետերբուրգի և և Լենինգրադի մարզի միջնորդ դատարանը վարչական պատասխանատվության է ենթարկել բժիշկ Լիվշիցի կլինիկային, որտեղ բժշկական ծառայություններ մատուցելիս մահացել է Մարինյան թատրոնի բալետմայստեր Սերգեյ Վիխարյովը: Այդ մասին «roszdravnadzor.ru» -ին հղում անելով տեղեկացնում է «taglur.am»-ը:

56-ամյա բալետմայստերը մահացել է Սանկտ Պետերբուրգի Պրիմորյեի շրջանի ատամնաբուժական կլինիկայում: Արտիստը պետք է հեռացներ ատամները և տեղադրեր իմպլանտ: Սակայն ընդհանուր անզգայացման ժամանակ նրա սիրտը դադարել է աշխատել և կես ժամ անց հիվանդի կյանքի համար պայքարող բժիշկները արձանագրել են նրա մահը:

Սերգեյ Վիխարյովը Մարինյան թատրոնի առաջատար մենապարողներից էր, միջազգային մրցույթների դափնեկիր, վերջին 10 տարիներին աշխատում էր մանկավարժ-փորձավար: Նա այս թատրոնում վերականգնել կամ բեմադրել է մի շարք ներկայացումներ, իսկ Միլանի Լա Սկալա թատրոնում իրականացրել է Մարիուս Պետիպայի «Ռայմոնդի» բեմադրությունը:

Ավելացնենք, որ կլինիկան տուգանվել է 140 հազար ռուբլի: Բացի այդ արտապլանային ստուգումների ժամանակ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 6 արձանագրություն՝ 60 հազար ռուբլու չափով:

Այս գործով այժմ զբաղվում են համապատասխան քննչական մարմինները:
    Դիտվել է 410 անգամ