Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ե. Կամենկովիչ. «Ես կարծում եմ, որ սա մարազմ է և աբսուրդ»

08.25.2017


Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ափսոսանք է հայտնել, որ Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը որոշում է կայացրել «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովին տնային կալանքի տակ պահելու մասին: Ուրինը նշել է, որ այդ հանգամանքը հնարավորություն չի տա ռեժիսորին շարունակելու աշխատանքները ներկայացումների և խորհրդային տարիներին հանրահայտ էստրադային երգիչ Վիկտոր Ցոյին նվիրված ֆիլմի վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ռեժիսորը տնային կալանքը կանցկացնի իր բնակարանում: Նա ձեռքին կկրի էլեկտրոնային բազկակալ, որով ոստիկանները կհսկեն նրա բոլոր տեղաշարժերը: Դատարանը ռեժիսորին իրավունք է վերապահել տնային կալանքի ժամանակահատվածում, իրավապահներին տեղեկացնելուց հետո, այցելել թատրոն:

Սերեբրեննիկովը ձերբակալվել է Պետերբուրգում, երկուշաբթի օրը: Նա Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում նկարահանում է Ցոյի ստեղծագործության վաղ շրջանին նվիրված «Ամառ» ֆիլմը:

«Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավարը մեղադրվում է 68 մլն ռուբլի պետբյուջեի միջոցներից գողանալու մեջ:

«Ես կարծում եմ, որ սա մարազմ է և աբսուրդ: Կարելի է հանգիստ շարունակել քննությունը՝ հնարավորություն տալով Սերեբրեննիկովին, որ նա էլ իր գործը շարունակի: Ես լավատես եմ և հավատում եմ, որ առողջ դատողությունը կհաղթանակի»,- ասել է «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Կամենկովիչը:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի մայիսին «Գոգոլ կենտրոն» թատրոնում և այդ հաստատության ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի բնակարանում ուժային կառույցները խուզարկումներ են իրականացրել: Ըստ քննության վարկածի այդ կենտրոնի «7-րդ ստուդիայում» մոտ 70 մլն ռուբլի է յուրացվել «Ամռան գիշերվա երազը» ներկայացման բեմադրության անվան տակ:

Այս պահին, այս գործով ձերբակալվել են «Գոգոլ կենտրոն»-ի նախկին տնօրենը, «7-րդ ստուդիայի» հաշվապահը, իսկ այս ստուդիայի նախկին գլխավոր տնօրենը , ինչպես և Սերեբրեննիկովը գտնվում են տնային կալանքում:

Ասենք, որ մոսկվացի թատերական բազմաթիվ գործիչներ և թատերասերներ հանդես են գալիս Սերերբրեննիկովի կալանավորման դեմ բողոքի ակցիաներով, որոնցից մեկն ու զանգվածայինը կայացել է Բասմանյան շրջանի դատարանի շենքի մոտ, երբ որոշվում էր Սերեբրեննիկովի խափանման միջոցի ընտրության հարցը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 58 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ