Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«VR TICKETS» տեխնոլոգիան թատրոնում

Մոսկվայի Տագանկայի թատրոնը հետխորհրդային երկրներում առաջինը կգործարկի յուրաքանչյուր ցանկացողին իր բնակարանից դուրս չգալով մշակութային հաստատությունում հայտնվեու հնարավորություն ընձեռող «վիրտուալ ներկայության» նախագիծը: «VR TICKETS» յուրահատուկ տեխնոլոգիայի կիրառման մասին օրերս հայտարարել է 54-րդ թատերաշրջանի բացմանը նախապատրաստվող հայտնի թատրոնի տնօրեն Իրինա Ալեքսիմովան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ալեքսիմովան նշել է, որ սա թատրոնի հետ հաղորդակցումը ակտիվացնելու լավ հնարավորություններ կստեղծի հատկապես այն հանդիսատեսների համար, որոնք «իրենց ֆիզիկական սահմանափակումների կամ այլ պատճառներով» չեն կարող գտնվել հանդիսասրահում՝ ներկայացումների ժամանակ:

Տագանկայի տնօրենը վստահ է, որ այս տեխնալոգիայի կիրառումը ստեղծում է հզոր ինովացիա մշակույթում և «յուրահատուկ է նաև աշխարհի համար»:

Նա նաև նշել է, որ «VR TICKETS» տեխնալոգիայի կիրառումը ոչ միայն սահմանափակ տեղաշարժման հնարավորություններ ունեցողներին ավելի է մերձեցնում արվեստի աշխարհին, այլև հիանալի հարթակի է վերածվում հայրենական մշակույթը օտար երկրներում ներկայացնելու համար:
    Դիտվել է 907 անգամ
    123456789