Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրելու է գերմաներեն, որին ինքը չի տիրապետում

08.28.2017


Նովոսիբիրսկ քաղաքի «Կարմիր ջահ» թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը, որը հայտնի է Վագների «Թանհեյզեր» օպերայի աղմկահարույց և մեծ հասարակական քննարկումներ առաջացրած բեմադրությամբ, Գերմանիայի Մյունխեն քաղաքում կբեմադրի «Կալիմայի պատմություններ» ներկայացումը՝ ըստ ռուսաստանցի դրամատուրգ Վառլամ Շալամովի համանուն պիեսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Նրա ասելով գերմանական թատրոնը առաջարկել է բեմադրել որևէ ներկայացում և ինքը որոշ ժամանակ անց կանգ է առել այդ պիեսի վրա: Նման ընտրությունը ռեժիսորը հիմնավորել է այն հանգամանքով, որ Մյունխենում է ձևավորվել նացիստական կուսակցությունը, այդ քաղաքից ոչ հեռու է գտնվում հայտնի Դախաուի համակենտրոնացման ճամբարը,և, ի վերջո, դա Հիտլերի քաղաքն է:

Ըստ նրա, հայտնի խորհրդային բանտին՝ Կալիմային անդրադարձած ստեղծագործության թեման գերմանացի հանդիսատեսներին պետք է հասկանալի լինի, քանի որ «նրանք պատկերացնում են, թե ինչ է ճամբարը»:

Այս ներկայացումը բեմադրելու գաղափարը Կուլյաբինի մոտ ծագել է Դախաու այցելելուց հետո: Ներկայացման պրեմիերան պլանավորված է 2018թ.-ի մարտի 3-ին:

Գործողությունները տեղի են ունենում մսի համար նախատեսված մեծ սառնարանային սրահում: Այդտեղ գտնվող 5 արտիստուհիները պետք է «կատարեն մի շարք ֆիզիկական և հոգեբանական գործողություններ»: Նրանց կտեսագրի տեսախցիկը և պատկերը կցուցադրվի հանդիսատեսներին: Կուլյաբինը այս ներկայացումը բեմադրելու է գերմաներեն, որին ինքը չի տիրապետում:

Եվրոպայում Կուլյաբինին ճանաչել են Չեխովի «Երեք քույրերի» բեմադրությամբ, որի գործողությունները նա տեղափոխել է մեր ժամանակներ, իսկ դերասանները միմյանց հետ հաղորդակցվում են ժեստերի միջոցով: Այս բեմադրությունը Ռուսաստանում արժանացել է «Ոսկե դիմակի» և դրական է գնահատվել Վիենայում կայացած թատերական փառատոնում: Իսկ այս տարի աշնանը հյուրախաղերի է հրավիրվել Ֆրանսիա՝ հրավ իրող կողմի ծախսերով:

Ավելացնենք, որ «Կալիմայի պատմություններ» պիեսի հեղինակ Շալամովը 14 տարի ազատազրկված է եղել այդ անունը կրող խորհրդային բանտում: Այսինքն, պիեսը ներկայացնում է բանտային կյանքը՝ ականատեսի աչքերով: Առաջին անգամ այն հրատարակվել է 1966թ.-ին՝ ԱՄՆ-ում:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 856 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ