Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամառը բլոքբաստերների սեզոն է

08.28.2017


Ռուսաստանցի կինոպրոդյուսերները աշխատում են իրենց ֆիլմերի վարձութային ցուցադրությունները կազմակերպել տարվա մյուս եղանակներին, բայց ոչ ամռանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Ըստ հեղինակավոր պարբերականի ամառը Ռուսաստանում համարվում է բլոքբաստերների սեզոն և տարվա այդ եղանակին այս երկրի կինոթատրոններում մեծամասամբ ցուցադրվում են հոլլիվուդյան ֆիլմեր:

Այս մոտեցումը, ռուսաստանցի պրոդյուսերների կարծիքով հնարավորություն է տալիս իրենց երկրի վարձույթի շուկայում խուսափել ամերիկյան մրցակցությունից:

Ավելացնենք, որ այս ամռան ընթացքում ռուսական կինոթատրոններում ցուցադրված հայրենական արտադրության ֆիլմերը նույնիսկ չեն կարողացել ապահովել այնքան դրամարկղային եկամուտ, որպեսզի արդարացնեին իրենց վրա կատարված ծախսերը:

Բացառություն է եղել միայն մեկ՝ «Թեթև վարքի տեր տատիկը» ֆիլմը, որի արտադրության համար կատարված 90 մլն ռուբլին հայրենական շուկայի վարձույթում փոխհատուցվել է 130 մլն ռուբլով՝ բերելով 40 մլն ռուբլու շահույթ:
    Դիտվել է 273 անգամ