Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը խոստացել է այլևս կինո չնկարահանել

08.29.2017

Վաղամեռիկ գրող Սերգեյ Դովլաթովի 2015թ.-ին լույս տեսած «Կոմպրոմիս» պատմվածքների ժողովածուի հիման վրա ՌԴ պետական դումայի մշակույթի կոմիտեի նախագահ, կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի նկարահանած «Հիանալի դարաշրջանի ավարտը» գեղարվեստական կինոնկարը կդառնա այս հայտնի կինոգործիչի վերջին ֆիլմը: Այդ մասին Գովորուխինի պաշտոնական հայտարարությունը տարածել է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Ես մինչև հիմա էլ համարում եմ, որ դա իմ ամենալավ կինոնկարն է: Ավելին, ես որոշել եմ այլևս ոչինչ չնկարել, որովհետև կարծում եմ, որ ավելի լավը արդեն չեմ անի»,- ասել է ռեժիսորը: Նա շեշտել է, որ ֆիլմն իր համար շատ բաներով ինքնակենսագրական է, թեև նկարահանվել է Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման:
    Դիտվել է 301 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596