Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Շագալ. «Քո շնչառությունը փոխադրել եմ մի կտավից մյուսի վրա»

08.29.2017

Բելոռուսի Վիտեբսկ քաղաքի շենքերի ու ցանկապատերի վրա ի հայտ են եկել բազմաթիվ գրաֆֆիտներ հանճարեղ նկարիչ Մարկ Շագալի բանաստեղծություններով ու նրա մտքերից մեջբերումներով: Այսպես է ծննդավայրը նշում անմահ արվեստագետի 130-ամյակը, որի Պոկրովսկի անունը կրող փողոցի տներից մեկում ծնվել և հասակ է առել նկարիչը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.tut.by»-ին:

Այս փողոցի ցանկապատերից մեկի վրա, օրինակ, կարելի է կարդալ Շագալի «Իմ քաղաք Վիտեբսկին» արձակ բանաստեղծության տողերից.

Ինչքան վաղուց , իմ սիրելի քաղաք, ես քեզ չեմ տեսել, չեմ լսել, չեմ զրուցել քո ամպերի հետ, չեմ հենվել քո ցանկապատերին:

Հավերժական թափառականի տխրությամբ ես քո շնչառությունը փոխադրել եմ մի կտավից մյուսի վրա, այս բոլոր տարիներին ես քեղ եմ դիմել, դու երևում էիր աչքերիս որպես երազ ...

Կյանքս քեզ հետ չանցավ, սակայն, իմ քաղաք, չի եղել մի նկար, որին չներշնչեմ քո ոգին, չի եղել այնպիսի գույն, որ չի օծվել քո լույսով:

Մարկ Շագալը համարվում է ռուսաստանցի և ֆրանսիացի նկաիչ: Ազգությամբ հրեա է: Նա 20-րդ դարի ավանգարդի նշանավոր ներկայացուցիչներից մեկն է: Նրա ծննդավայր Վիտեբսկ քաղաքում գործում է նկարչի տուն-թանգարանը, շուտով այցելուների առաջ դռները կբացվի Վիտեբսկի ժողովրդական գեղարվեստի ուսումնարանի թանգարանը: Այդ ուսումնական հաստատությունը 1919թ.-ին հիմնադրել է նկարիչը: Այստեղ նրա հետ դասավանդել են այդ ժամանակաշրջանի շատ հայտնի արվեստագետներ՝ Կազիմիր Մալևիչը, Էլ Լիսիցկին, Շագալի ուսուցիչը՝ Յուդել Պենը և ուրիշներ:

Ասենք, որ Շագալը նաև սցենոգրաֆիայի մեծ վարպետ է եղել:
    Դիտվել է 985 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ