«Վենետիկ 2017»-ը կմեկնարկի կարճահասակության օգտակարությունը հիմնավորելու փորձով08.30.2017
Այսօր «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնի «Կարճ ասած» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով կմեկնարկի Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սա մի ընտանեկան զույգի պատմություն է, որը ցանկանում է ռիսկային քայլ կատարել և փորձել կարճացնել սեփական հասակը: Համաձայն սցենարի այս եղանակով գիտնականները փորձում են պայքարել մոլորակի գերբնակեցման դեմ:
Այս տարի փառատոնի ժյուրին գլխավորում է ամերիկացի դերասանուհի Աննեթ Բեննինգը: Հիմնական մրցույթում ընդգրկված են 21 ֆիլմեր:
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը: