Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Ֆոկին. «Նրան դարձնում են տառապյալ և ռեժիմի զոհ»

08.31.2017

«Գոգոլ կենտրոնի» կազմում գործող «7-րդ ստուդիայի դեմ հարուցված քրեական գործը Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը համարել է պատվիրված:

«Կարծում եմ այդ գործում շատ քիչ են խոսում մարդկային զգացմունքի և կարեկցանքի մասին: Մենք խոսում ենք տնային կալանքի մասին, շեշտելով «տնային» բառը և մոռանալով, որ, այնուամենայնիվ դա կալանք է, որովհետև մարդը մեկուսացվել է, զրկվել է հաղորդակցվելու հնարավորությունից»,- նշել է Ֆոկինը:

Ըստ ռեժիսորի սա շատ ծանր և դրամատիկ փորձություն է: Նա չի կարողանում հասկանալ այն բազմաթիվ մարդկանց ուրախությունը, որոնք հրճվում են Կիրիլ Սերեբրեննիկովի հետ կատարվածի համար: «Միթե դուք չեք հասկանում, որ դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ»,- հարցնում է Ֆոկինը և հիշում ասացվածքը.«Բանտում և մուրացկանի տոպրակով խոստում չեն տալիս»:

Նա խոստովանել է, որ Սերեբրեննիկովի կապակցությամբ ձևավորված իրավիճակը իր համար շատ ծանր է, քանի որ իր գործընկերը այս ամենը հոգեբանորեն շատ դժվարությամբ կտանի: «Մի կողմից նրան դարձնում են տառապյալ և ռեժիմի զոհ, մյուս կողմից՝ ահռելի մարդկային մի բազմություն պահանջում է «գնդակահարել», «բանտարկել», «սպանել» և այլն: Շատ բարդ է այդ ամենը կրել, դիմանալ և պահպանել ինքնությունդ: Այդ մասին շատ քչերն են խորհում, ընդգծել է Վալերի Ֆոկինը:

Նա չի բացառել, որ ֆինանսական սխալներ կարող է և պատահած լինեն: Բայց դա դեռ պետք է ապացուցել: Ֆոկինը հայտարարել է, որ ինքը չի հավատում Կիրիլ Սերեբրեննիկովի մեղքին և երբեք չի հավատա:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3
Այս թեմայով այլ հղումներ-4
    Դիտվել է 39 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ