Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոթատրոնը հրաժարվել է ցուցադրել նշանավոր «Քամուց քշվածները» ֆիլմը

09.01.2017

ԱՄՆ-ի Թեննեսսի նահանգի Մեմֆիս քաղաքում գործող «Orpheum » կինոթատրոնը հրաժարվել է ցուցադրել 1939 թ.- արտադրության հայտնի «Քամուց քշվածները» ֆիլմը: Պատճառն այն է, որ կինոթատրոնում կարծում են, թե այդ ֆիլմում երկրի սևամորթ բնակիչները ներկայացվել են վատ, իսկ ստրկատիրական Միացյալ Նահանգները ռոմանտիզացված են : Այդ մասին «The New York Times»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Նշվում է, որ կինոթատրոնը դասական համարվող հոլլիվուդյան ֆիլմի մասին հովանավորներից ու հանդիսատեսներից օգոստոսի կեսերին ստացել է բազմաթիվ բողոքներ: Կինոնկարը Մեմֆիսում վարձույթ է հանվել այն նույն օրերին, երբ երկրի մեկ այլ նահանգում՝ Վիրջինիայի Շարլոտսվիլլե քաղաքում , աջ և ձախ ծայրահեղականների մասնակցությամբ տեղի էին ունենում անկարգություններ:

Ինչպես փոխանցել է «Orpheum » կինոթատրոնի սեփականատեր ընկերության նախագահ Բրեթ Բաթերսոնը, կինոնկարի վարձույթի հարցը բարձրացվել է մինչև Շարլոթսվիլեի դեպքերը: Նա նշել է , որ ֆիլմի հարցը «քննարկվել է ամեն տարի, սակայն այս անգամ սոցիալական ցանցերում բարձրացված փոթորիկը, ստիպել է » վերջնական վճիռ կայացնելու»:

Ռեժիսորներ Վիկտոր Ֆլեմինգի, Ջորջ Քյուքորի և Սեմ Վուդի «Քամուց քշվածները» ֆիլմը ստացել է 10 «Օսկար»: Կինոնկարը, որի համար գրական հիմք է ծառայել Մարգրեթ Միթչելի համանուն վեպը, պատմում է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակներում հարավցի գեղեցկուհի Սկարլեթի կյանքը: Ֆիլմում նկարահանվել են Վիվիեն Լին, Քլարք Գեյբլը և Լեսլի Հովարդը:

«Քամուց քշվածները» պատմության մեջ դրամարկղային մեծ հաջողություններ արձանագրած առաջին օսկարակիր ֆիլմն է: Այն նաև եռագույն մոդելի վրա հիմնված առաջին գունավոր ժապավենն է: Մինչ այդ, սկսած 1909թ.-ից, կինոնկարները նկարահանվում էին երկգունանի տեխնալոգիայով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին աջ արմատական ակտիվիստները, որոնց թվում նաև նեո-նացիստները և Քու-Քլուս-Քլանի անդամները Շարլոտսվիլլե քաղաքում անցկացրել են ջահերով երթ՝ տեղական իշխանություններից պահանջելով հրաժարվել կոնֆեդերատների գեներալ Ռոբերթ Էդվարդ Լիի հուշարձանը ապամոնտաժելու որոշումից: Այս ցույցի ժամանակ եղել են ընդհարումներ, տասնյակ մարդիկ են տուժել:
    Դիտվել է 348 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164