Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրաժեշտ է տալիս մեծ բեմին՝ նոր մասնագիտական կողմնորոշմամբ

09.02.2017

Մարինյան թատրոնի բալետի նախկին պրիմա-պարուհի Ուլյանա Լոպատկինան հայտարարելով թատրոնում իր կարիերան ավարտելու մասին, հանձնելով համապատասխան քննություններ, ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան՝ «միջավայրի դիզայն» մասնագիտություն սովորելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «spbu.ru»-ին:

Լոպատկինան նշանավոր Մարինյան թատրոն է ընդունվել հայրենի Սանկտ-Պետերբուրգի Վագանկովայի անվան ռուսական բալետի ակադեմիան ավարտելուց հետ: ՆրաՆ ծափահարել են աշխարհի գրեթե բոլոր առաջատար թատրոններում և արժանացել է պարուհու համար նախատեսված գրեթե բոլոր հեղինակավոր պարգևներին թե Ռուսաստանում և թե միջազգային ասպարեզում:

Նա Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի է:

Լոպատկինան ասել է, որ իր այս նոր մասնագիտական կողմնորոշմամբ ինքը հրաժեշտ է տալիս մեծ բեմին, սակայն ոչ բալետի աշխարհին: Նա խոստովանել է, որ պլանավորում է կրկին աշխատել այս ոլորտում՝ գտնելով իր տաղանդի զարգացման համար նորանոր ուղիներ:

«Տխուր և լուսավոր է հոգուս մեջ: Բաժանվում եմ երախտագիտության զգացումով և պարտքը կատարածի գիտակցությամբ»,- ասել է նա և նշել, որ «կարելի է պարել ամբողջ կյանքում, իսկ սովորել պետք է համալսարանում»:

«Միջավայրի դիզայն»-ը լայն պրոֆիլի մասնագիտություն է: Այն առնչվում է միջավայրին, ճարտարապետությանը, լանդշաֆթին և ինտրյերին: Ուսուցման գործընթացի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում պատմական միջավայրի դիզայնի հիմնախնդիրներին, մշակութային և պատմական լանդշաֆթների վերականգնմանը, ,ճարտարապետական միջավայրում արվեստների սինթեզին:
    Դիտվել է 246 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ