Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երաշխավորել են տնային կալանքում հայտնված իրենց գործընկերոջ համար

09.04.2017


Այսօր, սեպտեմբերի 4-ին, Մոսկվայի քաղաքային դատարանում «Գոգոլ կենտրոնի» գեղավեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի տնային կալանքի բողոքարկման քննության ժամանակ ներկայացվել է արվեստագետի համար իրենց երաշխավորությունը տված 41 քաղաքացիների ստորագրությամբ ցուցակ:

Ստորագրողների մեջ բավականին մեծ թիվ են կազմում Ռուսաստանում և աշխարհում հանրահայտ այնպիսի արվեստագետները և հասարակական գործիչները, ինչպիսիք են ռեժիսորներ Մարկ Զախարովը, Ալեքսանդր Սոկուրովը, Վալերի ֆոկինը, Վալերի Տոդորովսկին, Գլեբ Պանֆիլովը, դերասաններ Իննա Չուրիկովան, Ալլա Դեմիդովան, Դմիտրի Խառատյանը, Ալեքսանդ Բալուևը, Երգիչ Վալերի Մելաձեն և ուրիշներ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 536 անգամ