Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախագահը անդրադարձել է պետբյուջեի նկատմամբ արվեստագետների և իշխանության մոտեցումներին

09.05.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին քրեական պատասխանատվության հարցը: Այդ մասին ««РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Սերեբրեննիկովը ստացել է պետական միջոցներ: Դա խոսում է այն մասին, որ չկա որևէ գրաքննություն, որևէ ճնշում: Ոչինչ չկա: Պարզապես կարող էինք չտալ պետական փողերը, ահա և գործը կավարտվեր, եթե ցանկանայինք սահմանափակել նրա ստեղծագործական գործունեությունը»,- հայտարարել է Պուտինը չինական Սյամէն քաղաքում տված մամլո ասուլիսում:

Այդ մամլո ասուլիսը հեռարձակող «Россия 24» հեռուստատեսության ուղիղ եթերում Ռուսաստանի նախագահը նաև բերել է մշակույթի մի շարք այլ գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի օրինակներ: « Մեզ մոտ, որքան հիշում եմ,- ասել է Պուտինը,- Էրմիտաժի փոխտնօրենը գտնվում է քննության տակ: Քննություն է իրականացվում մշակույթի փոխնախարարի նկատմամբ: Եվ ինչ, սրանից հետո,- հարցրել է Պուտինը,- միթե բոլորին պետք է ազատել այն բանի համար, որ իրենք աշխատում են մշակույթի ոլորտում»:

Ռուսաստանի նախագահի ասելով «երկու-երեք տարվա ընթացքում» դաշնային և Մոսկվայի բյուջեների գծով Սերեբրեննիկովին, ընդհանուր առմամբ, հատկացվել է 1 մլրդ ռուբլի:

Նա ասել է, որ Սերեբրեննիկովի նկատմամբ կարելի է տարբեր վերաբերմունք ցույց տալ: «Սակայն, եթե իշխանությունը ֆինանսավորում է, նշանակում է այն, նվազագույնը, վերաբերվում է չեզոք և արվեստագետին հնարավորություն է տալիս արարել, աշխատել»,- ասել է նա:

Ըստ Պուտինի իշխանությունը Սերեբրեննիկովի նկատմամբ որևէ հարց չունի, բացի մեկից՝ օրենքի պահպանությունը և բյուջետային փողերի օգտագործումը:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը գտնվում է տնային կալանքի տակ: Նա մեղադրվում է գողության հանցավոր սխեմա ստեղծելու մեջ:

Ըստ քննության վարկածի նրա ղեկավարությամբ գործող «Գոգոլ կենտրոնի» կազմում գործող «7-րդ ստուդիայում» գողացվել է թատերական ներկայացումներ պատրաստելու համար հատկացված 68 մլն ռուբլի:

Սերեբրեննիկովը ժխտում է, որ ինքը առնչություն ունի տնտեսական գործունեության հետ և հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:



Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2

    Դիտվել է 290 անգամ