Հին դպրոցի արտիստների հմայքն ու տաղանդը «Վենետիկ-2017»-ում09.05.2017
Վենետիկում ընթացող կինոյի միջազգային փառատոնում ռուսական «kommersant.ru» կայքը արձանագրել է հին կինոդպրոցի ներկայացուցիչների հետաքրքիր խաղը և դերասանական վարպետության յուրահատուկ հաղթահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:
Խոսքը ռեժիսորներ Պաոլո Վիրձիի «Տոնակատարության որոնումներում» մրցութային ֆիլմի և Սթիվեն Ֆրիրի «Վիկտորիան և Աբդուլը» արտամրցութային կինոնկարի գլխավոր դերակատարների մասին է:
Կինոնկարները «հատուկ տպավորություն են թողնում ոչ թե ինքնին, որքան հին դպրոցի դերասանների ֆանտաստիկ խաղի շնորհիվ» գրում է պարբերականը:
«Տոնակատարության որոնումներում» ֆիլմը ամուսնական զույգի մասին է, որը մահից առաջ որոշում է ճանապարհորդել Ամերիկայի ճանապարհներով: Էլլան և Ջոնը փախչում են իրենց երեխաներից, բժիշկներից և ծերության սարսափներից՝ ուղիղ մահվան գիրկը:
Ջոնը գրականության պրոֆեսոր է: Սիրում է Սթայնբեքի, Ջոյսի և Հեմինգուեյի ստեղծագործությունները: Հեմինգուեյի տուն-թանգարանում էլ կատարվում է ֆիլմի ավարտին նախորդող տեսարանը:
Ջոնին կերպավորում է 80-ամյա Դոնալդ Սազերլենդը, որը 40 տարի առաջ Ֆելինիի ու Բերթոլուչիի կինոնկարներում մարմնավորում էր դեկադենտների ու հրեշակերպերի: Այս ֆիլմում ծերունազարդ արտիստը բարեհոգի-մտավորական է, որը հանկարծ, աղետի պես, կորցնում է հիշողությունը:
Ջոնի կինը՝ Էլլան օնկոլոգիական հիվանդ է: Նրան մարմնավորում է Հելեն Միրենը...
Ֆիլմում ծերունական ռոմանտիզմը, թերևս հենց միայն այս արտիստուհու կատարման շնորհիվ է, որ չի վերածվել անճաշակության և բռիության: Այդ հովվերգությունը դերասանուհու շնորհիվ ոչ միայն լիովին արդարացվում է, այլև, նույնիսկ, արթնացնում է մտերմիկ մոտիկության սպասում՝ անշուշտ ոչ այնքան մանրամասն ու բառացի....
Հելեն Միրենը, ինչպես և հաջորդ ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ բրիտանական թագուհի Վիկտորիային մարմնավորող Ջուդի Դենչը, հայտնի են որպես թագուհիների դերերում մասնագիտացած արտիստուհիներ:
Ասենք, որ այս արտիստուհու և ռեժիսոր Սթիվեն Ֆրիրի ներկայացրած «Վիկտորիան և Աբդուլը» ֆիլմը մրցութային չէ, սակայն, անշուշտ, իր յուրահատուկ մթնոլորտն է հաղորդում հեղինակավոր կինոֆորումին:
Այս թեմայով այլ հղումներ-1