Մեքենան այրել է կինոթատրոնի դռան մոտ` ի նշան բողոքի09.06.2017
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի դատարանը կալանավորել է 39-ամյա վարորդ Դենիս Մուրաշովին, որՆ իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, վաղ առավոտյան խոյահարել է է քաղաքային «Կոսմոս» կինոթատրոնի մուտքի դուռը: Այդ մասին տեղեկացնում է « INTERFAX.RU»-ն:
Մեքենան աշխատելիս է եղել գազով և հրդեհ է բռնկվել, որը կարճ ժամանակում ընդգրկել է 30 քառակուսի մետր մակերես:
Հարուցվել է քրեական գործ: Քննության ընթացքում պարզվել է, որ վարորդ Մուրաշովը հաշվառման է կանգնած հոգեբույժի մոտ, իսկ այդ հանցավոր արարքով նա բողոք է արտահայտել «Մաթիլդա» ֆիլմի նկատմամբ, որը անդրադառնում է Ռուսական ուղղափառ եկեղեցու կողմից սուրբ հռչակված Նիկոլայ 2-րդ ցարի երիտասարդական տարիների սիրային պատմությանը:
Ի դեպ, այդ կինոնկարի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը հայտարարել է, որ նախապարաստվում է «Մաթիլդան» էկրանավորել նաև հեռուստատեսային սերիալի տարբերակով:
«ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ նա ասել է, որ ֆիլմի հեռուստատեսային տարբերակը կունենա 4 սերիա և ամենայն հավանականությամբ կթողարկվի 2019թ.-ին: Նա նաև հայտարարել է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա ռուսական հեռուստատեսության 1-ին ալիքով:
Հավելենք, որ օրերս մի շարք լրատվամիջոցներ լուր տարածեցին, որ 1-ին ալիքի ղեկավարները մերժել են իրենց հեռուստատեսությամբ ֆիլմը ցուցադրելու ռեժիսորի պլանը:
Ինչևէ, հիշեցնենք, որ «Մաթիլդան» ռուսական կինովարձույթի շուկա է դուրս գալու հոկտեմբերին:
Այս թեմայով այլ հղումներ-1