Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական կերպարների շքերթ պրեմիերայից առաջ

09.06.2017

Սանկտ Պետերբուրգում կայացել է Գոգոլի հերոսների թատերականացված շքերթ: Այսպիսի անսովոր եղանակով «Թատրոնի-արտադրամաս» թատրոնը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին տեղեկացրել է իր նոր պրեմիերայի մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Թատերական կերպարների շքերթը սկսվել է Ալեքսանդրովյան այգուց՝ Գոգոլի բրոնզե կիսանդրու մոտից և ավարտվել Կազանյան տաճարի մոտ:

«Գոգոլյան հերոսները և սյուժեները արդեն առասպել են դարձել Պետերբուրգի համար: Եվ Կուկուշկինյան կամուրջի վրա շինելներ պատառոտող պետական պաշտոնյայի ուրվականը և ինքը՝ աշխատավայր գնացող Ակակի Ակակիևիչը, մասնավորապես Նևսկի պողոտայով զբոսնող մայոր Կովալյովի քիթը, մեզ համար այսօր արդեն քաղաքի առասպելապատումներ են»,- բացատրել է ռեժիսոր Վիկտոր Բուլգակովը:
    Դիտվել է 24 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ