Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իշխանափոխությունը կարծես թե խառնել է նաև ռեժիսոր Լոբուի հաշվարկները

09.12.2017


Բրազիլիայում նախապատրաստում են մեծամասշտաբ թատերական բեմադրություն՝ նվիրված 1917թ.-ի հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխության 100 ամյակին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Թե ինչպիսի լայն կտավի աշխատանք են ստեղծում բրազիլացի արտիստները ռեժիսոր Լուիս Ֆերնանդու Լոբուի ղեկավարությամբ, կարող են արտացոլել հետևյալ թվերը: Ներկայացման աշխատանքներում ընդգրկված է 82 մարդ, այդ թվում 25 դերասան և 18 երաժիշտ: Տարածության մակերեսը, որտեղ կցուցադրվի ներկայացումը, կազմում է 3,5 հազար քառակուսի մետր: Ենթադրվում է, որ հանդիսատեսը բեմադրությունը կդիտի կանգնած: Յուրաքանչյուր ցուցադրությանը հանդիսասրահում կլինի հազար մարդ:

«Հեղափոխության բնութագրիչներից մեկը ամբոխներն էին, որոնք ամեն օր դուրս էին գալիս փողոցներ և զբաղեցնում էին հասարակական տարածքները: Հանդիսատեսները մեզ կօգնեն այդ պատմությունը ներկայացնել արտիստների հետ միասին»,- ասել է ռեժիսորը:

Ի դեպ, բեմադրության փորձերն անցկացվում են Ռիո դե Ժանեյրոյի նավահանգստի նախկին պահեստներում, որոնք ամբողջովին վերափոխվել ու վերակառուցվել են դեռ 2016թ.-ին՝ օլիմպիական խաղերի համար:

Ներկայացման հեղինակների համար գրական ազդակ է դարձել ամերիկացի հրապարակախոս Ջոն Ռիդի «10 օր, որ ցնցեց աշխարհը» հայտնի գիրքը: Սակայն այն բեմադրության համար գրական հենք չի հանդիսանում, քանի որ բեմախաղը մեկնարկում է մի ժամանակաշրջանից, որի մասին Ռիդի գրքում ոչինչ չկա: «Մենք մեր պատումը սկսում ենք 1905թ.-ի արյունոտ կիրակիից, իսկ ավարտում Ձմեռային պալատի գրավմամբ»,- ասել է Լուիս Ֆերնանդու Լոբուն:

Այս ներկայացման վրա թատերախումբն աշխատանքներն սկսել է 2016թ.-ի հոկտեմբերից: Սակայն բրազիլիայում վերջերս կայացած իշխանափոխությունը կարծես թե խառնել է նաև ռեժիսոր Լոբուի հաշվարկները: Ձախերի կուսակցությունը, որը մինչ այդ լինելով իշխանություն՝ օժանդակում էր բեմադրության հեղինակներին, այսօր դարձել է ընդդիմություն: Դա նշանակում է, որ թատերախումբը զրկվել է պետական աջակցությունից:

«Ստեղծված իրավիճակում մենք որոշել ենք ֆինանսավորման աղբյուրներ փնտրել հենց ձախ ճամբարի ներկայացուցիչների մոտ,- ասել է ռեժիսորը և ավելացրել, որ այդ գործընկերներից ոմանք խոստանալով օժանդակություն , այնուամենայնիվ, մինչև հիմա չեն կատարում իրենց պարտավորությունները:

Ասենք, որ ստեղծված նոր իրավիճակում ռեժիսորն ու իր թիմակիցները լավատեսությունը չեն կորցնում: Նրանք հույս ունեն, որ առաջիկա օրերին անհրաժեշտ միջոցները կգտնվեն և հանդիսատեսները կտեսնեն իրենց մասշտաբային ներկայացումը:
    Դիտվել է 24 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ