Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոթատրոնները հրաժարվում են ցուցադրել «Մաթիլդան»

09.12.2017


Ռւսաստանում կինովարձույթի շուկայում ամենախոշոր երկու ընկերությունները՝ «Սինեմա պարկը» և «Ֆորմուլա կինոն» հրաժարվել են ցուցադրել պետերբուրգցի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rns.online» տեղեկատվական գործակալությանը:

«Կապված Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի հակառակորդների անօրինական գործողությունների հետ, որոնք վերջին օրերին տեղ են գտել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ևկապված կինոթատրոնների հասցեին հնչող հաճախակի դարձած սպառնալիքների, «Սինեմա պարկ» և «Ֆորմուլա կինո» միացյալ ցանցի ղեկավարությունը որոշում է ընդունել հրաժարվել կինոնկարի ցուցադրությունից: Որոշումն ընդնվել է բացառապես այն ցանկությամբ, որպեսզի կինոցանցի հաճախորդները հեռու լինեն այն ռիսկերից, որոնք կարող է բերել ֆիլմի ցուցադրությունը»,- հայտարարել է կինոցանցի մամլո ծառայությունը:

«Սինեմա պարկ» և «Ֆորմուլա կինո» միացյալ կինոցանցը Ռուսաստանի խոշորագույն միավորումներից է: Նրա կազմում ընդգրկված են Ռուսաստանի 28 քաղաքների 75 կինոթատրոններ: Այս պահին միավորումը տնօրինում է 624 կինոդահլիճ: Դա նշանակում է, որ «Սինեմա պարկը» և «Ֆորմուլա կինոն» համատեղ տնօրինում են Ռուսաստանում առկա 7 կինոթատրոնից 1-ին:

Հիշեցնենք, որ ռուսական հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրած «Մաթիլդա» ֆիլմում Ուչիտելը ներկայացնում է դեռ գահ չբարձած ապագա Նիկոլայ 2-րդի և պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 558 անգամ