Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ տնօրենի, պետք է թատրոններին հատկացվող դրամաշնորհները բաշխել առավել ճկուն ու թափանցիկ

09.14.2017

Խոսելով ժամանակակից թատրոնի հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին Մոսկվայի Ազգությունների պետական թատրոնի տնօրեն Մարիա Ռևյակինան առաջինը կարևորել է վաստակած հանգստի գնացող արտիստների թոշակի հարցը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նա նշել է, որ Ռուսաստանում շատ թատրոններ այսօր ինքնուրույն ինչ-որ հնարավորություններ են գտնում ծերացաց արտիստներին, իրենց մեծություններին օժանդակելու համար: Այս հարցում նա կարևորում է «երկրի բոլոր ստեղծագործական միություններից ամենահզոր թատերական գործիչների միությանը»: Ռևյակինայի կարծիքով գուցե միության միջոցով հնարավոր լինի մշակել թոշակային դրամաշնորների հարցը՝ այսինքն «ստեղծել յուրահատուկ կենսաթոշակային հիմնադրամ և միության միջոցով լրացուցիչ դրամաշնորհներ հատկացնել թոշակի անցած արտիստներին:

Մարիա Ռևյակինան թատրոնին առնչվող հիմնախնդիրների երկրորդ կարևոր ուղղությունը համարում է այսօր Ռուսաստանի նախագահի կողմից թատրոններին հատկացվող դրամաշնորհների բաշխումն առավել ճկուն ու թափանցիկ դարձնելը: Ըստ նրա այդ հարցը նույնպես պետք է լուծվի երկրի Թատերական գործիչների միության մակարդակում՝ այլ թատրոնների ղեկավարների հետ ընդհանուր համաձայնությամբ:

Երրորդ կարևոր հարցը Մոսկվայի առաջատար թատրոններից մեկի տնօրենը համարել է մշակույթի մասին օրենքի ընդունումը, որի նախագծի մշակման ուղղությամբ կրկին աշխատանքներ են սկսվել և որտեղ կարևոր է նաև թատրոնների ակտիվ մասնակցությունը:

Չորրորդ կարևոր հիմնախնդիրը Ռևյակինան համարել է երկրի մշակույթը կառավարող մարդկանց գործից անտեղյակությունը: Ըստ նրա այս ցավոտ խնդրի լուծման բանալին կրկին թատերական գործիչների միության հետ համագործակցությունն է, որտեղ ձևավորվում է պրոֆեսիոնալ կարծիք, որը աշխատում է թատերական գործունեությանն առնչվող տարբեր հանձնաժողովների հետ: Ռևյակինայի կարծիքով այդ ստեղծագործական միությունը պետք է լիիրավ մասնակցի մշակույթի նախարարությունում հրատապ և խիստ կարևոր թեմատիկ հարցերի քննարկումներին:

Մարիա Ռևյակինան իր առաջարկություններն ամփոփել է պետական և մունիցիպալ պատվերների մասին Ռուսաստանում մշակվող դաշնային օրենքի վերաբերյալ իր կարծիքը բարձրաձայնելով: Նա նշել է, որ օրենքը սահմանում է «այսպես կոչված» սոցիալական պատվերի դրույթ, որը ծայրահեղորեն վտանգավոր է:

Ըստ նրա այդ դրույթը վկայում է, որ չկա ցանկություն հասկանալու ստեղծագործելու յուրահատկությունը, որտեղ անընդունելի է ցանկացած պատվեր, նույնիսկ, եթե դա անվանվում է սոցիալական:
    Դիտվել է 913 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ