Ամենաակտիվ բողոքողը խոստովանել է, որ ֆիլմը չի դիտել 09.14.2017
Բրիտանական «BBC» գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Նատալիա Պոկլոնսկայան, ով հայտնի է պետերբուրգցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի նկատմամբ արմատական ժխտողականությամբ և ֆիլմն արգելելու ուղղությամբ զանգվածային բողոքներ կազմակերպելու նախաձեռնություններով, խոստովանել է, որ ինքը այդ ֆիլմը պարզապես չի ցանկացել դիտել»:
Դա նշանակում է, որ նա անձամբ սեփական կարծիք չի ձևավորել ֆիլմի մասին: Իսկ թե ինչի հիման վրա է եկել այն համոզման, որ ֆիլմը պետք է արգելվի, նա պատասխանել է, որ «Կա փորձաքննությունների կարծիք, որոնցում ասված է, որ ֆիլմը բարձր պրովակատիվություն ունի, որ ֆիլմը երկպառակություն է մտցնում հասարակության մեջ, որ ֆիլմը մղում է ծայրահեղական արտահայտությունների, որ ֆիլմը վիրավորում է, ստորացնում է մարդկային արժանապատվությունը, ուղղափառական հավատը»:
Ֆիլմը չդիտելով նրա շուրջը առաջացրած այս աղմուկը Ռուսաստանի պետդումայի մեկ այլ պատգամավոր, նշանավոր խորհրդային չմշկասահարդ Իրինա Ռոդնինան համեմատել է այն ժամանակաշրջանի հետ, երբ երկրում արգելված գրող Սոլժենիցինի ստեղծագործությունների շուրջ ձևավորվել էր համատարած պսիխոզ և ժխտողականություն, որի հիմնական մասնակիցները նույնպես չէին կարդացել այսօր արդեն դասական համարվող նոբելյան մրցանակակրի ստեղծագործությունները:
Այս թեմայով այլ հղումներ-1