Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոցուցադրման ծրագիր՝ «Էկրանով թափառում է մի ուրվական» խորհրդանշական անունով

09.15.2017

Այսօր, սեպտեմբերի 15-ին, Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի «Ոռղերձ մարդուն» 27-րդ միջազգային կինոփառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ նպատակով Դվորցովի հրապարակում հարդարվել է բացօթյա կինոդահլիճ, որտեղից տրվելու է փառատոնի մեկնարկը և որտեղ այս երեկո սպասում են 50 հազար հանդիսատեսի:

Կինոստուգատեսը կբացվի Ձիգա Վարտովի «Կինոապարատով մարդը» հանրահայտ ֆիլմի վերկանագնված տարբերակով, որը միջոցառման կազմակերպիչների յուրահատուկ նվերն է Ռուսաստանում տեղ գտած 100 ամյա վաղեմության հոկտեմբերյան քաղաքական իրադարձություններին:

Ասենք, որ փառատոնում հեղափոխության թեմայով տեղ է գտել առանձին մի ծրագիր, որը ստացել է «Էկրանով թափառում է մի ուրվական» խորհրդանշական անունը:
    Դիտվել է 282 անգամ