«ՏԷՖԻ-Համագործակցություն»-ում կներկայացվի ֆիլմ Էդմոնդ Քեոսյանի մասին09.18.2017
Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է «ՏԷՖԻ-Համագործակցություն» վավերագրական ֆիլմերի փառատոնը, որին մասնակցում են հետխորհրդային տարածքի 12 երկրների հեղինակներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «1tv.ru»-ին:
Մրցութային ծրագրում ընդգրկված են պատմական, կենսագրական, սոցիալական,և փիլիսոփայական 20 ֆիլմեր, որոնք թարգմանվել են ռուսերեն լեզվով:
Հայ կինեմատոգրաֆիստները ներկայացրել են իրենց աշխատանքը կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսյանի մասին:
Լիտվացիները անդրադարձել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դոնատաս Բանիոնիսի կյանքին ու ստեղծագործությանը:
Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքը ներկայացրել է Աֆոնի հոգևորականների մասին մեկ ժամանոց կինոժապավեն, զրուցել հոգևորականների հետ, որոնցից մեկը, պարզվում է, եղել է «Մորալնի կոդեքս» ռոք համույթի հարվածային գործիքներ նվագողը:
Բելոռուսը ներկայացրել են Մոգիլյով քաղաքի հեռուստատեսային լրագրողները: Նրանք անդրադառնում են Աստծոն և անշահախնդիր մոտիվացիային: Խոսքը այդ երկրի Սլավնոյե դատարկված գյուղի և այնտեղի եկեղեցու մասին է, որը խնամում և պահպանում է հարևան գյուղում բնակվող ծերունազարդ ամուսնական զույգը:
Հայտնի հեռուստամեկնաբան Վալդիս Պելշը փառատոն է բերել իր «Բևեռային եղբայրություն» ֆիլմը, որն անդրադառնում է բրիտանացի օդաչուների և Մուրմանսկը 1941թ.-ին ֆաշիստական զորքերից պաշտպանողների եղբայրության և փոխօգնության մասին: Այս պատմության ներկայացմանը մասնակցում են նաև մեր օրերում ապրող երկու բրիտանացի ականատես օդաչուներ:
Փառատոնի մասնակիցներն այն կարծիքին են, որ գլխավորն այն չէ, թե որ ժամանակի մասին է ֆիլմերում զրույցն ընթանում:Ըստ նրանց կարևորն այն է, որ յուրաքանչյուր էկրանային արտացոլքի մեջ հանդիսատեսը տեսնի իրեն: Ահա թե ինչու փառատոնի քննարկումները կազմակերպվում և ընթանում են «Վավերագրական կինո՝ ժամանակի հայելի» խորագրի ներքո: