Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոչ է արել ցից հանել աղմկահարույց ֆիլմի ռեժիսորին

09.20.2017

Ռուսաստանում ոստիկանությունը ձերբակալել է «Քրիստոնեական պետություն՝ Սուրբ Ռուսաստան» շարժման ղեկավար Ալեքսանդր Կալինին այն հիմքով, որ նա կոչ է արել հրդեհել կինոթատրոնները: Այդ մասին «gazeta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Տեղեկացվում է, որ աղմկահարույց «Մաթիլդա» ֆիլմի ռեժիսորի փաստաբան Կոնստանտին Դոբրինինը ավելի վաղ դիմում է ներկայացրել Ռուսաստանի դաշնության անվտանգության ծառայությանը՝ բողոքելով ֆիլմի ու նրա ռեժիսորի վերաբերյալ Կալինինի հայտարարությունների դեմ: Օրինակ, Ալեքսանդր Կալինինը կոչ է արել ցից հանել Ուչիտելին: «Դոժդ» հեռուստաընկերությունը փորձել էր այդ արտահայտությունը և էլի մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով հեռախոսակապ հաստատել Կալինինի հետ, սակայն նա զանգերին չի պատասխանել:

Կազմակերպությունը, որի ղեկավարն է Ալեքսանդր Կալինինը, ռուսաստանցի շատ քաղաքական գործիչներ համարում են ծայրահեղական: Այդ նպատակով նույնիսկ պետդումայի պատգամավորներ Իրինա Ռոդնինան և Օքսաննա Պուշկինան Ռուսաստանի դաշնության անվտանգության ծառայությանը խնդրել են ստուգել, թե որքանով է ծայրահեղական այդ շարժումը:

Ասենք, որ հոկտեմբերի 28-ին ռուսական կինովարձույթի շուկայում ցուցադրվելու համար նախատեսված «Մաթիլդա» ֆիլմից երկրի կինոթատրոնները զանգվածաբար հրաժարվում են՝ վախենալով իրենց հաստատությունները հրդեհելու մասին ծայրահեղական տարբեր խմբավորումների կողմից տարածվող հայտարարություններից:

Օրինակ, Ալեքսանդր Կալինինը ավելի վաղ հայտարարել էր, որ մարդիկ իրեն են դիմում առաջարկելով՝ զանգվածաբար զանգահարել կինոթատրոններ և հաղորդել դրանցում տեղադրված ռումբերի մասին, որպեսզի այդ եղանակով պայքարեն «Մաթիլդա» ֆիլմի վարձույթի դեմ:

Առաժմ, կարծես թե, ֆիլմի վարձույթը խափանողների սպառնալիքները ավելի ներգործուն են, քան կողմնակիցներինը, թեև, նախատեսված ցուցադրությունը իրականացնելու ցանկությամբ տարբեր հայտարարություններով և ուժային կառույցների օժանդակությունը ստանալու նպատակով, հանդես են գալիս նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները, որոնց թվում նաև Ռուսաստանի մշակույթի նախարարը:

Հիշեցնենք, որ ռուսական հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրած «Մաթիլդա» ֆիլմում Ուչիտելը ներկայացնում է դեռ գահ չբարձած ապագա Նիկոլայ 2-րդի և պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 174 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ