Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որոշել են պրեմիերան չհետաձգել և բեմադրությունը ներկայացնել չավարտված տարբերակով

09.20.2017


Գերմանիայի Շթութգարդ քաղաքի օպերային թատրոնում դեռ հույսը չեն կորցնում, որ ռուսաստանցի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը կգա և կավարտի իրենց թատրոնում կիսատ թողած «Հենզելն ու Գրետելը» մանկական օպերայի բեմադրությունը: Իսկ մինչ այդ, եթե հանկարծ ռեժիսորին չհաջողվի գնալ Գերմանիա, ապա թատրոնում որոշել են հոկտեմբերի 22-ին նախատեսված պրեմիերան չհետաձգել և բեմադրությունը ներկայացնել չավարտված տարբերակով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Շթութգարդցիները որոշել են Մոսկվայում տնային կալանքի մեջ գտնվող Սերեբրեննիկովի աշխատանքն ավարտին հասցնելու համար ուրիշ ռեժիսոր չհրավիրել, որովհետև ցանկանում են, որ հենց նա վերջացնի իր գործը: Իսկ պրեմիերայի օրը նրանք հանդիսատեսին կներկայացնեն այն բոլոր բեմական դրվագները, որոնք Սերեբրեննիկովը արդեն պատրաստել է և որի համար որոշ տեսագրություններ է իրականացրել նաև Ռուանդայում:

Ըստ ռեժիսորի Հենզելն ու Գրետելը մոլորվում են ոչ թե անտառում, այլ խոշոր քաղաքում:

Իսկ մինչև պրեմիերայի օրը Շթութգարդում կանցկացվեն Սերեբրեննիկովին օժանդակություն հայտնող ակցիաներ: Թատրոնում կցուցադրվեն նրա պատրաստած նախկին բեմադրությունները, նաև կընդունեն «Գոգոլ կենտրոնում» ցուցադրվող նրա ներկայացումների տեսահաղորդագրությունները:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը դատարանի որոշմամբ դատապարտվել է տնային կալանքի: Նա մեղադրվում է պետական բյուջեից հատկացված միջոցները յուրացնելու նպատակով սխեմա մշակելու և 68 մլն ռուբլի հափշտակելու մեջ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 20 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ