Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առջևում կտեղադրվի «Ես կարծում եմ, որ ուժը ճշմարտության մեջ է» արտահայտությունը

09.21.2017


Եկող՝ 2018թ.-ի ամռանը Ռուսաստանի մայրաքաղաքում հավանաբար կտեղադրվի վաղամեռիկ դերասան Սերգեյ Բոդրով կրտսերի հուշարձանը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նախօրեին, սեպտեմբերի 20-ին, հուշարձանի մանրակերտը լրագրողներին ներկայացնելով, այս նախագծի համակարգող Ռոման Սերգեևը տեղեկացրել է, որ հուշարձանը կձուլվի բրոնզից և դերասանը դիտողին կներկայանա «Եղբայր» և «Եղբայր-2» հանրահայտ ֆիլմերի գլխավոր կերպարի՝ Դանիիլ Բոգրովի տեսքով: Հուշարձանի առջև ծավալուն տառերով կտեղադրվի այդ ֆիլմերում գլխավոր հերոսի հնչեցրած «Ես կարծում եմ, որ ուժը ճշմարտության մեջ է» արտահայտությունը:

Այս նախագծի իրականացման համար պահանջվում է 2,5 մլն ռուբլի: Գումարը հավաքվում է ժողովրդական հանգանակությամբ ու նվիրատվություններով: Մինչև այժմ հավաքվել է 450 հազար ռուբլի:

Դերասան Սերգեյ Բոդրովը, որ նաև զբաղվում է ռեժիսորական գործունեությամբ 2002թ.-ի սեպտեմբերին զոհվել է Հյուսիսային Օսեթիայի Կարմադոնյան կիրճում նկարահանումների ժամանակ:
    Դիտվել է 800 անգամ