Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ թատրոնի բալետի նոր պարուհին Մաթիլդայի ծոռնեծոռնուհին է

09.22.2017

Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացրած «Մաթիլդա» ֆիլմի գլխավոր հերոսուհու Մաթիլդա Քշեսինսկայայի ծոռնեծոռնուհին, Սանկտ-Պետերբուրգի Վագանկովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի այս տարվա շրջանավարտ Էլեանորա Սևենարդը ընդունվել է Մեծ թատրոնի բալետի խումբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ՞ «РИА новости»-ին:

Էլեանորա Սևենարդը ծնվել է Սանկտ-Պետերբուրգում: Ակադեմիայում սովորելուն զուգահեռ նա ելույթներ է ունեցել Մարինյան թատրոնում, թատրոնի հետ հանդես է եկել հյուրախաղերով:

Քշեսինսկայայի ծոռնեծոռնուհին ուսանելու տարիներին հասցրել է դառնալ միջազգային և համառուսական մի շարք մրցույթների դափնեկիր:

Մաթիլդա Քշեսինսկայայի նկատմամբ հետաքրքրությունը Ռուսաստանում աներևակայելի աճել է պետերբուրգցի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի և նրա շուրջ առաջացած հասարակական մեծ աղմուկի արդյունքում:

Ուչիտելը բազմիցս հայտարարել է, որ ինքը զարմացած է իր ֆիլմի շուրջ առաջացած ռեզոնանսից:

Հիշեցնենք, որ «Մաթիլդա» ֆիլմում Ուչիտելը ներկայացնում է դեռ գահ չբարձած ապագա Նիկոլայ 2-րդի և պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի (Մեծ թատրոնի բալետի խմբի նոր արտիստուհի Էլեանորա Սևենարդի նախատատի) սիրավեպը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 365 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186