Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկարի» հավակնորդ ֆիլմի վերնագիրը՝ «Անսեր»

09.22.2017

Ամերիկյան կինոակադեմիայի առաջիկա «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում Ռուսաստանի օսկար մրցանակաբաշխության կոմիտեն պաշտոնապես առաջադրել է ռեժիսոր Անդրեյ Զվյագինցև «Անսեր» ֆիլմը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ֆիլմը պատմում է երիտասարդ զույգի ոչ պարզ բաժանման մասին, որի ֆոնում նրանք մոռանում են իրենց 12-ամյա որդու մասին:

«Անսեր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթում և արժանացել է ժյուրիի մրցանակին:

«Օսկար» մրցանակաբաշխության « լոնգ լիսթը» (մրցույթի ներկայացված բոլոր ֆիլմերի ցուցակը) կազմվելուց հետ առանձնացվում է 5 ֆիլմ, որոնց մեջից էլ ակադեմիան ընտրում է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթող կինոնկարը:

Ասենք, որ հնարավոր ռուսական ֆիլմերից «Օսկար» մրցույթին ներկայացնելու համար հոլովվում էին նաև Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա», Ռուբեն Դիշդիշյանի «Անկանոն երակազարկ», և Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա: Վրոնսկու պատմությունը» ֆիլմերի անունները:
    Դիտվել է 249 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186