Գտնվել է «Ջոկոնդայի» մերկ նմանակը09.29.2017
Ֆրանսիայում հայտնաբերվել է ածխով արված մի նկար, որը կարող է լինել «Մոնա Լիզա»-յի էսքիզը: Դա մերկ կնոջ դիմանկար է, որը գտնվում է Փարիզից ոչ հեռու գտնվող Կոնդե բնակավայրի թանգարանում: «Մոնա Վաննա» անունն ստացած այդ նկարը վերագրվել է բոլորովին այլ նկարչի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝հղում անելով «bbc.com»-ին:
«Դա անգույն կրկնօրինակ չէ, այլ հավանաբար յուղաներկով աշխատելու նախապատրաստություն» ասել է փորձագետ Մատյե Դելդիկը: Իսկ Լուվրի մեկ այլ մասնագետ՝ Բրունո Մոթթին, հաստատել է, որ այդ նկարը թվագրվում է 16-րդ դարի սկզբով, որը համընկնում է Լեոնարդո դա Վինչիի կյանքի տարիների հետ: Նա նաև նշել է, որ ածխով արված այդ նկարը չափազանց բարձր որակի է:
Ասենք, որ «Մոնա Լիզայի» և «Մոնա Վաննայի» ձեռքերը գրեթե նույնական են, միևնույն չափսի, իսկ էսքիզում նկատված առավել մեծ բաց տեղերը թույլատրում են ենթադրել, որ նկարիչը իր ճեպանկարը փոխադրել է կտավի վրա:
Այնուամենայնիվ, փորձագետները դեռ վստահ չեն երկու պատկերների բնորդուհու նույնականության մեջ, քանի որ ածխանկարի յուրահատկությունները խոսում են այն մասին, որ նկարիչն աշխատել է աջ ձեռքով: Իսկ հայտնի փաստ է, որ Լեոնարդո դա Վանչին սովորաբար նկարել է ձախով: