Համերգի ժամանակ դեկորացիան փլվել է երգչի վրա10.02.2017
Ամերիկացի երաժիշտ Բրայան Հյու Ուորները, որը հայտնի է Մերիլին Մենսոն բեմական կեղծանունով, վնասվածքներ է ստացել Նյու-Յորքում համերգի դեկորացիների փլվելու հետևանքով: Այդ դեպքը պատկերող տեսագրությունը տեղադրվել է համացանցի «youtube.com» հոսթինգում և արդեն ունի մոտ 2 մլն դիտում(Այդ տեսարանը տեսագրության մեջ՝ 2,03-րդ րոպեից):
Ասենք, որ մինչ այս դժբախտ պատահարը երգիչն անցկացնում էր համաշխարհային համերգային շրջագայություն՝ նվիրված իր նոր «Heaven Upside Tour» նոր ձայնապնակի քարոզմանը, որը պլանավորված է հանրությանը ներկայացնել հոկտեմբերի 6-ին:
Ինչպես տեղեկացնում է «.rollingstone.com» հանդեսը երաժիշտը հետաձգել է առաջիկայում արդեն ծրագրված իր 9 համերգները, որոնք պետք է կայանային հոկտեմբերի 2-ից 14-ն ընկած ժամանակաշրջանում:
Մենսոնը հոսպիտալացվել է: Նրա ներկայացուցիչը հայտնել է, որ երգիչն առողջությունը կվերականգնի Լոս-Անջելոսի իր տանը, սակայն չի տեղեկացրել, թե նա արդյոք արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: