Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը, որտեղ ելույթ է ունեցել վալսերի արքան, նշեց իր 180 ամյակը

10.28.2013


Ռուսաստանի ամենահին թատրոններից մեկը` Սանկտ-Պետերբուրգի օպերայի և բալետի Միխայիլովյան թատրոնը նշեց իր հիմնադրման 180 ամյակը:

Հոկտեմբերի 26-ին կայացած տոնական երեկոն բացվեց թատերախմբի և հրավիրյալ աստեղերի գալա-համերգով, որի ընթացքում 3D տեխնոլոգիաներով ցուցադրվեցին մշակութային օջախի պատմության առանձին դրվագներ:

«Միխայիլովյան թատրոնը հաջողության հասնելու պատմության վառ դրսևորում է: Ավանդների և ժամանակակից ստեղծագործական մոտեցումների սինթեզն այստեղ տալիս է հիանալի արդյունք: Գրավում է այն, որ դարավոր ավանդներով հարստացած թատրոնը հանդիսանում է ստեղծագործական լաբորատորիա, որտեղ հնարավոր են ամենահամարձակ փորձարարությունները»,- իր ողջույնի խոսքում նշել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, որը, ինչպես հայտնի է դարձել վերջերս, դարձել է նաև այս թատրոնի քաղաքական խորհրդի ղեկավարը:

Միխայիլովյան թատրոնը բացվել է 1833թ.-ի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինի և կայսերական ընտանիքի ներկայությամբ: Այն գտնվում էր Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի պալատի հարևանությամբ և իր կողմն էր հրապուրում Պետերբուրգի ողջ բարձր հասարակությանը: Այստեղ տարբեր ժամանակներում հանդես են եկել բազմաթիվ արտասահմանյան թատերախմբեր, անհատ կատարողներ: Միխայելովյան թատրոնի նվագախումբը հաճախ ղեկավարել է Պետերբուրգում հյուրընկալվող վալսերի արքա Յոհան Շտրաուսը: Թատրոնի պատմության նոր ժամանակաշրջանը սկսվել է 1918թ.-ին, երբ այստեղ հիմնվեց սեփական օպերային թատերախումբը: Նշենք, որ բալետի խումբը ձևավորվելէ փոքր ինչ ավելի ուշ` 1933թ.-ին:

Անցած ժամանակաշրջանում թատրոնը մի քանի անգամ անվանափոխվել է: Նրան պատմական Միխայիլովյան թատրոն անունը վերադարձվել է 2001թ.-ին:
    Դիտվել է 509 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ