Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հետևելով «գործող ձայնի» բանաստեղծականությանը

10.02.2017


Այսօր, հոկտեմբերի 2-ին, Մոսկվայում մեկնարկում է «Everything Is Real» միջազգային հետհայաց-փառատոնը, որը նվիրված է ամերիկացի կոմպոզիտոր, փորձարարական երաժշտության և սաունդ արթի հիմնադիրներից մեկը համարվող Էլվին Լյուիսին:: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «festival.trajectoryofmusic.org»-ին:

Էլվին Լյուիսը (ծնվել է1931թ.-ին) երաժշտական կոմպոզիցիայի, պերֆորմենսի, ձայնային ինստոլացիայի շատ ոլորտներում համարվում է պիոներ: Հետևելով «գործող ձայնի» բանաստեղծականության Ջոն Քեյջի, Էլվին Լյուսեի դիտարկումներին, նա իր արվեստը ուղղորդում է դեպի տարածության անդրադարձին, ձայնի ֆիզիկական բնույթին, նրա շարժման հետագծին, ընկալման հոգեբանությանը և ֆիզիոլոգիային, կոդավորում է ֆիզիկական և կենսաբանական երևույթները՝ բացահայտելով դրանց յուրահատուկ գեղագիտական ներուժը:

Փառատոնի ընթացքում Էլվին Լյուիսը հետխորհրդային տարածքում առաջինը Մոսկվայում կկատարի իր լեգենդար պերֆորմենսները, որոնք երաժշտական մշակույթի պատմության մեջ համարվում են սաունդ-արթի առաջին օրինակները: I am sitting in a room ձայնի և էլեկտրոմագնիսական ժապավենի համար, Music for Solo Performer կատարողի, բազմակի անգամ ուժգնացրած ուղեղային ռիթմերի և հարվածայի գործիքների համար և Bird and Person Dyning բինաուրալային ձայնափողերի, բարձրախոսերի և էլեկտրոնային ձայների համար:

Բացի Լյուսեի աշխատանքներից փառատոնի ծրագրում տեղ են գտել նյու-յորքյան կոմպոզիտորական դպրոցը ներկայացնող մի քանի երաժիշտների ստեղծագործություններ, Էլվին Լյուիսի հետ հանդիպումներ, վարպետաց դասեր: Այդ ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև Լյուիսի մասին «Իրերից դուրս չկան գաղափարներ» վերնագրով վավերագրական ֆիլմը:

Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը:
    Դիտվել է 197 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ