Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որոշվել է մշակույթի նախարարին զրկել գիտությունների դոկտորի աստիճանից

10.02.2017


Ռուսաստանի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) փորձագիտական խորհուրդը երաշխավորել է երկրի Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն զրկել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանից: Այդ մասին «meduza.io»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ավելի վաղ ատենախոսության խորհուրդը որոշել էր, որ նախարարին գիտական աստճանից զրկելու հիմքեր չկան: Սակայն փորձագիտական խորհուրդն այդ մասին այլ կարծիքի է հանգել:

Այժմ այդ որոշումը պետք է հաստատի ԲՈՀ-ի նախագահությունը և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը:

Վլադիմիր Մեդինսկին «Օբյեկտիվության հիմնախնդիրները 15-17-րդ դարերի երկրորդ կեսի Ռուսաստանի պատմությունը լուսաբանելիս» թեմայով ատենախոսությունը պաշտպանել է 2011թ.-ին:

Մի խումբ պատմաբաններ ուսումնասիրել են մշակույթի նախարարի այդ աշխատանքը և դրանում հայտնաբերել են ոչ կոռեկտ փոխառություններ այլոց աշխատություններից, սխալներ և այլ խախտումներ: Նրանք դիմել են ՌԴ Կրթության և գիտության նախարարությանը՝ հայտարարելով, որ Մեդինսկին պետք է զրկվի պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանից:

Ավելացնենք, որ ատենախոսության քննարկումները համապատասխան հանձնաժողովներում, մինչ այս որոշումը 2 անգամ հետաձգվել էին տարբեր պատճառներով:
    Դիտվել է 598 անգամ