Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

19 ներկայացում բելոռուս հանդիսատեսի համար

10.03.2017


Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է թատերական արվեստի «ՏԵԱՐՏ» 7-րդ միջազգային փառատոնը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փառատոնի ազդագրում հայտարարված է 19 ներկայացում, որոնք բելոռուս հանդիսատեսներին առաջարկում են աշխարհի 8 երկրներից ժամանած թատերախմբերը: Այդ ցանկում հատկապես հիշատակվում են Լիեպայայի թատրոնի գոգոլյան «Խնամխոսություն» կատակերգության ընթերցումն առանց խոսքերի, Ֆրանսիացի պարող Անժելինա Պրելժոկաժի «Խճանկար պատին» խորեգրաֆիական ներկայացումը, սլովենացի ռեժիսոր «Երնեյա Լորենցիի բեմադրած «Իլիականը» և կանանցից կազմված գերմանական թատերական «She She Pop » կոլեկտիվի պատրաստած «Սեղանի դարակների մեջ» ներկայացումը:

Փառատոնն անցկացվում է 3 բաժիններով. միջազգային ծրագրեր, «Belarus Open» ծրագրեր և «ՏԵԱՐՏ»-ի դպրոցներ, որն ընդգրկում է իր մեջ դասախոսություններ, հանդիպումներ ռեժիսորների հետ և վարպետաց դասեր:

Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը:
    Դիտվել է 14 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ