Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնների հանդիսատեսների թիվն ավելացել է 1,5 անգամ

10.05.2017

Մայրաքաղաքի թատրոնների 2018թ.-ի համար նոր դրամաշնորհային քաղաքականություն են մշակել Մոսկվայի իշխանությունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»ին:

Օրերս, , մոսկովյան թատրոնների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խոսել է թատրոնների ֆինանսավորման մասին, որտեղ գլխավորը, նրա կարծիքով, թափանցիկ և հասկանալի համակարգ ունենալն է:

«Մենք մի շարք փորձեր ենք իրականացրել և մշակել ենք նոր դրամաշնորհային քաղաքականություն 2018թ.-ի համար, որտեղ նախատեսվում է թատրոնի նյութատեխնիկական բազայի պահպանման համար հստակ ֆինանսավորում, կոմունալ վարձերի մարում, նորոգումներ, սարքավորումների թարմացում և այլն», նշել է նա:

Ինչ վերաբերում է թատրոնների գործունեության ստեղծագործական բաղադրիչի դրամաշնորհներին, ապա Մոսկվայի քաղաքային իշխանությունը 2018թ.-ին հնարավորություն է տալու դրանք տնօրինելու ինքնուրույն և այն չի նվազելու: Դեռ ավելին հանդիսատեսների և մասսայականացմանը զուգահեռ թատրոնները կստանան նաև լրացուցիչ ֆինանսավորում:

Սոբյանինը կողմ է թատրոններին պետության կողմից օգնություն ցուցաբերելուն: Նա նաև նշել է, որ իր կարծիքով թատերական արվեստը պետք է մատչելի լինի և սխալ է համարում այն կարծիքը, որ թատրոններին չպետք է օգնել:

Նրա ասելով վերջին տարիներին Մոսկվայի թատրոնների հանդիսատեսների թիվն ավելացել է 1,5 անգամ, որը նրա գնահատմամբ հեղափոխական ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ տեղեկատվության մյուս ձևերը (համացանցը, հեռուստատեսությունը և այլնը) նույնպես զարգանում են:
    Դիտվել է 12 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ