Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Ստալոնե. «Պնդմանս համար բացառություն է միայն ընտանիքս»

10.28.2013

Ինքն իրեն չի հավասարեցնում այն նկարիչներին, ում հետ իրեն բախտ է վիճակվել կիսել միջավայրը` կիրակի օրը Պետերբուրգի Ռուսական թանգարանում իր վրձնած նկարների ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է ամերիկացի կինոաստղ Սիլվեստեր Ստալոնեն:

Աշխարհահռչակ թանգարանի Ինժեներական ամրոցում կազմակերպված միջոցառումը Ստալոնեի նկարների համար առաջին այսպիսի բարձր մակարդակով անցկացվող ցուցադրությունն է: Մինչ այդ հոլլիվուդյան կինոաստղը իր գործերը ցուցադրել է միայն ժամանակակից արվեստի ցուցասրահներում:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի արվեստասերներին Ստալոնեն ներկայացրել է 27 յուղաներկ աշխատանք և իր լուսանկարները:

«Իմ համար այստեղ գտնվելը երևակայությունից դուրս մի բան է: Աշխարհում ամենից շատ ես սիրում եմ արվեստը: Այս պնդմանս համար բացառություն է միայն ընտանիքս: Ես այստեղ գտնվում եմ նշանավոր արվեստի միջավայրում և սա այն դեպքում, երբ ես երկար ժամանակ նկարում էի միայն իմ և բարեկամներիս համար»,-ասել է Ստալոնեն:

Ցուցահանդեսի ղեկավարները ասում են, որ թեև նկարների քանակը այնքան էլ շատ չէ, սակայն դրանք ներկայացնում են Ստալոնեի` որպես նկարչի, անցած զարգացման ճանապարհը: Նրա կտավներն առանձնանում են գունապնակի անհավանական վառ բազմազանությամբ: Բայց դա էլ հաճախ պատճառ չի դառնում, որ արտիստի նկարները շատ այցելուներ չգնահատեն որպես մռայլ և բացասական զգացումներ առաջացնող, հաղորդում է «РИА Новости»-ն:

Նման գնահատականների համար Ստալոնեն ունի իր պատասխանը: «Ես նկարահանվել եմ շատ կինոնկարներում, սակայն, երբ միայնակ հայտնվում եմ կտավի դեմ հանդիման… Դա արվեստի հատուկ տեսակ է: Միշտ չէ, որ հեշտ է լինում փոխանցել այն` ինչ զգում ես: Երբ դժբախտ ես, երբ ամեն ինչ կորցնում է իմաստը, դու շրջվում ես դեպի կտավը և այդ ժամանակ ստացվում են լավագույն գործերը: Ես նկարում եմ, երբ այլ կերպ չեմ կարողանում արտահայտել զգացմունքներս: Այդ իսկ պատճառով իմ աշխատանքները կարող են թվալ շատ ավելի հախուռն և զգացմունքային»,- ասել է Ստալոնեն:
    Դիտվել է 834 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ